ԵՐԵՎԱՆ, 18 դեկտեմբերի./Նովոստի–Արմենիա/. Երևանի Ավագանու «Իմ քայլը» խմբակցության անդամ Աշոտ Սարգսյանն ուրախ լուր է հայտնում երևանցիներին։
«Բաս Վոյաժի նոր քաղաքային ավտոբուսներն արդեն Երևանում են. շուտով կլինեն երթուղում», – գրել է Սարգսյանը Facebook–յան իր էջում` հրապարակելով լուսանկարներ։
Նշենք, որ Bus Voyage–ի 12–մետրանոց ավտոբուսն ամռանը փորձնական երթուղի էր դուրս եկել Երևանի փողոցներում և պետք է գործեր երկու շաբաթվա ընթացքում:
Ինչպես
նշել էր ընկերության տնօրեն Հովհաննես Մանուկյանը, չնայած 100-դրամանոց ուղեվարձն ընկերության համար վնասով է, ընկերությունը մտադիր է ամռան արձակուրդային շրջանից հետո կրկին վերսկսել երթուղին` երևանցիների կարիքները բավարարելու նպատակով:–0–