Բուքմեյքերները բացել են Բաղրամյան պողոտան. նրանք հանդիպում են ԱԺ տնտեսական հարցերի հանձնաժողովի ղեկավարի հետ

29.05.2019, 14:07
Բուքմեյքերական գրասենյակի գործունեության խստացման դեմ բողոքողները բացել են Բաղրամյան պողոտան:
Բուքմեյքերները բացել են Բաղրամյան պողոտան. նրանք հանդիպում են ԱԺ տնտեսական հարցերի հանձնաժողովի ղեկավարի հետ

ԵՐԵՎԱՆ, 29 մայիսի. /Նովոստի-Արմենիա/. Բուքմեյքերական գրասենյակի գործունեության խստացման դեմ բողոքոցները բացել են Բաղրամյան պողոտան:

Դա հնարավոր է դարձել ԱԺ ղեկավարության հետ հանդիպման պայմանավորվածության հասնելու շնորհիվ:

Բուքմեյքերական գրասենյակի ներկայացուցիչներից բաղկացած խումբը հանդիպում է անցկացնում ՀՀ տնտեսական հարցերով հանձնաժողովի ղեկավար Բաբկեն Թունյանի հետ: Ակցիայի մասնակիցները սպասում են հանդիպմանը ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի հետ:

Միաժամանակ ակցիայի մասնակիցները նշում են, որ կշարունակեն արգելափակել պողոտան, եթե նրանց պայմանները չընդունվեն: Նրանց հիմնական պահանջն է առաջարկվող փոփոխությունների վերանայումը` բուքմեյքերական գրասենյակների ներկայացուցիչների մասնակցությամբ:

Բուքմեյքերները, մասնավորապես, բողոքում են «Վիճակախաղերի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին նախագծի դեմ։ Նախագծի հեղինակն ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանն է։ Նախագծով առաջարկվում է Երևան քաղաքից հեռացնել բոլոր բուքմեյքերական գրասենյակները։ Նախագիծն ընդունելու պարագայում այն ուժի մեջ կմտնի 2020 թ․-ի նոյեմբերից:–0–