429.84
4.38
403
+20
Եղանակը Երևանում
Հայ

Բողոքի ակցիայի մասնակիցները կրկին շարժվեցին դեպի ԿԸՀ–ի շենք

00:38
07 Դեկտեմբերի 2015

ԵՐԵՎԱՆ, 7 դեկտեմբերի. /Նովոստի–Արմենիա/. Բողոքի ակցիայի  մասնակիցները, ովքեր պահանջում են չեղարկել սահմանադրական բարեփոխումների հանրաքվեի արդյունքները,  կրկին շարժվեցին դեպի ԿԸՀ–ի շենք։

Ցուցարարներն օրվա ընթացքում արդեն երկրորդ անգամ են շարժվում Ազատության հրապարակից դեպի ԿԸՀ–ի շենք։

«Նոր Հայաստան» ընդդիմադիր ճակատի առաջնորդներից մեկը` «Ժառանգություն» կուսակցության ղեկավար Րաֆֆի Հովհաննիսյանը պահանջեց, որպեսզի ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանն ու ԱԱԾ տնօրեն Գորիկ Հակոբյանը պատժեն մեղավորներին։

Նրա խոսքով` երկուշաբթի նա կմեկնի Հայաստանի հյուսիս` 1988 թ.–ի դեկտեմբերի 7–ին գրանցված երկրաշարժի զոհերի հիշատակը հարգելու համար, իսկ ընդդիմադիրների վաղվա հանրահավաքը տեղի կունենա ժամը 16։00–ին։

«Ժառանգության» ղեկավարներից մեկը` Արմեն Մարտիրոսյանն իր հերթին տեղեկացրեց, որ ընտրատեղամասերից մեկում կուսակցության ներկայացուցիչ Հրայր Մանուկյանը մեկուսացվել է, և նրանք հիմա շարժվում են ԿԸՀ` իրավիճակը պարզելու նպատակով։

Սահմանադրական բարեփոխումներով նախատեսվում է անցում կատարել խորհրդարանական իշխանավարման։

Նոր Սահմանադրության նախագծի համաձայն` Հայաստանի նախագահը, որի լիազորությունները զգալիորեն կկրճատվեն, ընտրվում է յոթ տարով (ներկա հինգի փոխարեն) ոչ թե համազզային քվեարկության, այլ խորհրդարանի միջոցով։ Միևնույն մարդը կարող է նախագահի պաշտոնում ընտրվել միայն մեկ անգամ։

Նախատեսվում է, որ առաջին փուլում պետության ղեկավարը պետք է ընտրվի պատգամավորների ձայների ¾–ով, իսկ եթե դա չհաջողվի, ապա նշաձողն իջեցվում է մինչև 3/5։ Եթե այս դեպքում ևս ընտրություններն արդյունքի չհանգեցրին, ապա նախագահը կընտրվի պատգամավորների ընդհանուր թվի մեծամասնությամբ։

Ըստ փաստաթղթի` գործադիր իշխանության բարձրագույն մարմինը կառավարությունն է, որը մշակում և իրականացնում է ներքին և արտաքին քաղաքականությունը` սեփական ծրագրի հիման վրա։ Կառավարությունը նաև ղեկավարում է պետական կառավարման համակարգը։

Նոր նախագծով` նախագահը վարչապետի պաշտոնում նշանակում է խորհրդարանական ընտրություններում հաղթած կուսակցության կամ դաշինքի թեկնածուներից մեկին։–0–

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

Partners News
ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
16:07
31 Հոկտեմբերի 2023
Ժամանավորապես կսահմանափակվի Երևանը մարզերից մեկին կապող ճանապարհի երթևեկը
Ժամանավորապես կսահմանափակվի Երևանը մարզերից մեկին կապող ճանապարհի երթևեկը
15:30
31 Հոկտեմբերի 2023
Երասխի մետաղաձուլական գործարանը կկառուցվի մոտակա այլ վայրում․ Քերոբյան
Անդրադառնալով հարցին, թե արդյոք կառուցվող գործարանի վայրի տեղափոխություն լինելու է, Քերոբյանը կարճ պատասխանել է․ «Մոտակայքում»
15:24
31 Հոկտեմբերի 2023
Վաղվանից երթևեկի փոփոխություն է նախատեսված Երևանի երկու առանցքային փողոցներում (ՍԽԵՄԱ)
Ուշադրություն․ վաղվանից երթևեկի փոփոխություն է նախատեսված Երևանի երկու առանցքային փողոցներում․ ՍԽԵՄԱ
15:15
31 Հոկտեմբերի 2023
Արձանագրվում է ՍՇՎ–ի ակտիվություն․ ԱՆ–ն հիվանդությունը կանխարգելելու խորհուրդներ է տալիս
Հայաստանում արձանագրվում է սուր շնչառական վարակներով պայմանավորված ակտիվություն
13:23
31 Հոկտեմբերի 2023
5,5 մլրդ դրամ կհատկացվի Երևանի մետրոյի վերանորոգման և նոր կայարանի շինարարության համար
5,5 մլրդ դրամ կհատկացվի Երևանի մետրոյի վերանորոգման և նոր կայարանի շինարարության համար
12:36
31 Հոկտեմբերի 2023
Գյումրիում մեկնարկել է սոցիալական բնակարանների կառուցման նոր ծրագիրը
Գյումրու «Մսի կոմբինատ» թաղամասում տրվել է սոցիալական բնակարանների կառուցման նոր ծրագրի մեկնարկը
11:02
31 Հոկտեմբերի 2023
Այսօր մինչև երեկոյան 8–ը ջուր չի լինի Երևանի վարչական շրջաններից մեկում
Այսօր մինչև 20։00–ն ջուր չի լինի Երևանի վարչական շրջաններից մեկում
10:00
31 Հոկտեմբերի 2023
ԵԽ–ն Հայաստանին կտրամադրի աջակցության համալիր փաթեթ
ԵԽ–ն Հայաստանին կտրամադրի աջակցության համալիր փաթեթ
22:16
30 Հոկտեմբերի 2023
Սերգեյ Սմբատյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվել է. հատուցվել է Հայաստանին պատճառված վնասի մի մասը՝ 208 մլն դրամը
Սերգեյ Սմբատյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվել է. հատուցվել է Հայաստանին պատճառված վնասի մի մասը՝ 208 մլն դրամը
15:28
30 Հոկտեմբերի 2023
Երթևեկի փոփոխություն է նախատեսված Երևանի Սարալանջի և Դավթաշեն–Աշտարակ խճուղիներում (ՍԽԵՄԱ)
Ուշադրություն․ երթևեկի փոփոխություն է նախատեսված Երևանի Սարալանջի և Դավթաշեն–Աշտարակ խճուղիներում․ ՍԽԵՄԱ
13:14
30 Հոկտեմբերի 2023
Մարտունիում հյուծված վիճակում հայտնաբերվել է Կարմիր գրքում ներառված հազվագյուտ տեսակի սև անգղ (ՖՈՏՈ)
Անգղը ներառված է ՀՀ Կարմիր գրքում և Բնության պահպանության միջազգային միության Կարմիր ցուցակում․ ՖՈՏՈ