ԲԴԽ նախագահ է ընտրվել Արթուր Աթաբեկյանը

02.12.2024, 19:15
Արթուր Աթաբեկյանն ընտրվել է 7 կողմ ձայներով
ԲԴԽ նախագահ է ընտրվել Արթուր Աթաբեկյանը
ԵՐԵՎԱՆ, 2 դեկտեմբերի․/Նովոստի–Արմենիա/. ԲԴԽ նախագահ է ընտրվել Արթուր Աթաբեկյանը։ Այս մասին հայտնում են ԲԴԽ-ից։

«Այսօր օրենքով սահմանված կարգով նշանակվել է ԲԴԽ նախագահի ընտրություն, որի արդյունքում ԲԴԽ նախագահ է ընտրվել Արթուր Աթաբեկյանը՝ 7 կողմ ձայներով»,-նշված է հաղորդագրության մեջ։