+13
Եղանակը Երևանում
Հայ

Բարեկենդանն է. ցնծացեք

15:04
06 Փետրվարի 2016

ԵՐԵՎԱՆ, 5 փետրվարի. /Նովսստի–Արմենիա/. Բարեկենդանը հայկական եկեղեցական տոն է, որը նախորդում է Հայ առաքելական եկեղեցու հաստատած Մեծ պահքին։ Այս տարի այդ տոնը Հայաստանում կնշվի փետրվարի 7–ին։

1.  Ի՞նչ է Բարեկենդանը

«Բարեկենդան» բառը նշանակում է` «բարի կեցություն»։ Աշխարհիկ մարդկանց համար այդ տոնը կապված է ձմեռը ճանապարհելու և գարնան տաք օրերին սպասելու հետ։

2. Ի՞նչ է խորհրդանշում Բարեկենդանը

Եկեղեցական հայկական ավանդույթի համաձայն, Բարեկենդանը հիշատակն է այն երջանկության, որը մի ժամանակ վայելել են Ադամը և Եվան Եդեմական պարտեզում։ Այդ օրը մարդիկ դուրս են գալիս սգից և ուրախանում, մոռանում են տառապանքի մասին և մխիթարություն գտնում։ Ըստ ավանդույթի, այդ օրն ամենամեծ թվով հարսանիքներ և նշանադրություններ են եղել։

3. Բարեկենդանի ավանդույթները

Հայաստանում քրիստոնեությունը որպես պետական կրոն ընդունելուց հետո Բարեկենդանը, պահպանելով հեթանոսական տոնի հատկանիշները, նոր իմաստ և նշանակություն ստացավ։ Հնագույն ժամանակներից Բարեկենդանի օրվա առթիվ զանազան ուտեստներ էին պատրաստում, տոնավաճառներ և զբոսանքներ կազմակերպում, ընդունված էր հյուր գնալ։ Նաև բաժանում էին ուտելիքն աղքատներին։

4. Հայկական եկեղեցին տոնում է Բարեկենդանը

Շաբաթ օրը Բարեկենդանից առաջ Սրբության Սրբոցի` Սուրբ Խորանի վարագույրը, փակվում է և բացվում է միայն Քրիստոսի Հարության օրը։ Բարեկենդանի օրը պատարագը կատարվում է փակ վարագույրի հետևում։ Բարեկենդանը կարծես պատրաստում է հավատացյալներին պահքին, որից առաջ պետք է ապաշխարել և խոնարհվել։

5. Տոն, երբ ծառան տեր է դառնում

Պետրոս ավագ քահանա Մաիլյանը պատմեց, որ Բարեկենդանն առանձնահատուկ տոն է, որը շատ են սիրում Հայաստանում։ Ցավոք, խորհրդային 70 տարիների ընթացքում դրա տոնակատարության ավանդույթները կորսվել էին, սակայն վերջին տարիներին ամեն ինչ արվում է այն վերականգնման համար։

«Դա, ամենայն հավանականությամբ, միակ տոնն է, երբ բոլորը հավասար են, իսկ ծառան կարող է տեր դառնալ։ Այդ օրը չի կարելի որևէ մեկից նեղանալ»,– ասաց Մաիլյանը։

6. «Բարեկենդան 2016» ծրագիրը

Հոգևորականի խոսքով, այս տարի Բարեկենդանը ճոխ է նշվելու։ Սուրբ Սարգիս եկեղեցում մատուցվելիք պատարագից հետո տոնական երթ կկատարվի դեպի Ազատության հրապարակ։ Ժողովրդական զբոսանքները կանցկացվեն երաժշտության ուղեկցությամբ և հեքիաթային կերպարների ուղեկցությամբ։

«Տոնին կարող են մասնակցել բոլորը։ Ողջունելի է դիմակներով մասնակցությունը, քանի որ դա նույնպես հին հայկական ավանդույթ է` դիմակահանդես կազմակերպել Բարեկենդանին»,– ասաց հայր Մալյանը։

7. Բարեկենդանի ուտեստները

Տոնի գլխավոր ուտեստը չամիչով և կարագով փլավն է։ Բարեկենդանին հաջորդող կիրակի երեկոյան ընդունված է ընթրիքին ուտել մածուն և կաթնով։ Մաիլյանը նշեց, որ Բարեկենդանն ըստ ավանդույթի նշվել է առատ և առանձնահատուկ կերակրատեսակներով։ Այսպիսով, մարդիկ կարծես նախապատրաստվում էին հրաժարվել կենդանական ծագման ուտելիքից և Պահքին ուտել միայն բուսական ծագման կերակրատեսակներ։

8. Տոն, որը հեքիաթ է դարձել

Դժվար է մի հայ գտնել, ով կարդացած չլինի հայ Մեծ գրող Հովհաննես Թումանյանի «Բարեկենդան» հեքիաթը կամ տեսած չլինեի այդ հեքիաթի մոտիվներով նկարահանված «Բարեկենդան» մուտֆիլմը, թեև դրա գլխավոր միտքն այն է, որ քանի դեռ ամուսինների միջև համերաշխություն չկա, նրանք կորուստներ են կրելու։

Գործողությունը ծավալվում է հենց տոնին նախապատրաստվելու ժամանակ։ Դա ևս մեկ անգամ վկայում է, որ Բարեկենդանը վաղուց ի վեր հայկական ամենասիրված տոներից է։-0-

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

Partners News
ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
10:15
25 Մարտի 2023
Այսօր մետրոյի աշխատանքային գրաֆիկում փոփոխություններ կլինեն
Այսօր մետրոյի աշխատանքային գրաֆիկում փոփոխություններ կլինեն
15:39
24 Մարտի 2023
ՀՀ իշխանությունները հստակեցրել են Ակադեմիական քաղաքի «ճանապարհային քարտեզը»
Ակադեմիական քաղաքում կկառուցվեն բնակելի տարածքներ, գիտահետազոտական կենտրոններ, սպորտային ենթակառուցվածքներ, այգի, ամֆիթատրոն՝ նախատեսված 50 հազար մարդու համար
14:58
24 Մարտի 2023
Ժաննա Անդրեասյանը հայտնեց, թե երբ կսկսվի Հատիս լեռան վրա Հիսուս Քրիստոսի արձանի կառուցումը
ԿԳՄՍ նախարարը հայտնեց, թե երբ կսկսվի Հատիս լեռան վրա Հիսուս Քրիստոսի արձանի կառուցումը
14:39
24 Մարտի 2023
Այսօր մինչև 20։00–ն ջուր չի լինի Երևանի վարչական շրջաններից մեկում
Այսօր մինչև 20։00–ն ջուր չի լինի Երևանի վարչական շրջաններից մեկում
12:37
24 Մարտի 2023
Ծառերի սպա՞նդ, թե՞ փոխարինում. ի՞նչ տեսք կունենա Կասկադը, կամ «կանաչ» սկանդալ Երևանում
Նախօրեից Երևանի փողոցներում և սոցցանցերի հայկական տիրույթում կրքերը չեն հանդարտվում՝ կապված քաղաքապետարանի կողմից Կասկադի տարածքում ծառերը հատելու մտադրության հետ
15:20
23 Մարտի 2023
Ամբողջությամբ փակ են լինելու Երևանի որոշ առանցքային խաչմերուկներ (ՍԽԵՄԱ)
Ամբողջությամբ փակ են լինելու Երևանի որոշ առանցքային խաչմերուկներ. ՍԽԵՄԱ
13:44
23 Մարտի 2023
Վարժական հավաքների կանչված և աշխատող պահեստազորայինների աշխատավարձն ամբողջությամբ կպահպանվի
Վարժական հավաքների կանչված և աշխատող պահեստազորայինների աշխատավարձն ամբողջությամբ կպահպանվի
13:10
23 Մարտի 2023
Դերասանուհի Լուսինե Կիրակոսյանի վիճակը շարունակում է գնահատվել ծանր
Մարտի 18-ին Լուսինե Կիրակոսյանը շտապօգնության մեքենայով  տեղափոխվել էր Էրեբունի ԲԿ
12:46
23 Մարտի 2023
Ադրբեջանն իրադրությունը զարգացնում է դեպի նոր էսկալացիա. Փաշինյան (ՎԻԴԵՈ)
Միջազգայնորեն ձեռք բերված պայմանավորվածությունների անպատիժ խախտումները Ադրբեջանի կողմից նրան քաջալերում են գնալ նորանոր սադրանքների. ՎԻԴԵՈ
12:00
23 Մարտի 2023
Թթվասեր՝ աղիքային ցուպիկով և խմորասնկերով. Hetq-ը խախտումներ է գտել թթվասերի 10 նմուշից 4-ում
Թթվասեր՝ աղիքային ցուպիկով և խմորասնկերով. Hetq-ը խախտումներ է գտել թթվասերի 10 նմուշից 4-ում
19:39
22 Մարտի 2023
Հակառակորդի կրակոցից զինծառայող է մահացել
Այսօր հակառակորդի կրակոցից զինծառայող է մահացել
15:59
22 Մարտի 2023
Armenia Aircompany-ն վերանվանվել է
Armenia Aircompany-ն վերանվանվել է