Բանավան թաղաղմասի մոտ գտնվող ջրատարում 35-ամյա քաղաքացու դի է հայտնաբերվել
30.09.2024,
10:09
Արարատ քաղաքի մոտակայքում գտնվող ջրատարից 35-ամյա քաղաքացու դի է հայտնաբերվել

ԵՐԵՎԱՆ, 30 սեպտեմբերի./Նովոստի-Արմենիա/. Սեպտեմբերի 29-ին, ժամը 23:33-ին Արարատի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Արարատ քաղաքի Բանավան թաղամասի մոտակայքում գտնվող ջրատարում դի է նկատվել․ դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։
ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայությունը հայտնում է, որ դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Փրկարարները ջրատարից դուրս են բերել Հ․ Բ․-ի (ծնված 1989 թ․) դին և մոտեցրել դի տեղափոխող ավտոմեքենային: