ԵՐԵՎԱՆ, 8 նոյեմբերի. /Նովոստի–Արմենիա/. Հայաստանը գտնվում է Միջերկրական ծովից ներթափանցած ակտիվ ցիկլոնի ազդեցության գոտում, Facebook–յան իր էջում տեղեկացնում է ՀՀ ԱԻՆ Հիդրոմետ ծառայության Օդերևութաբանության կենտրոնի պետ Գագիկ Սուրենյանը։
Հայպետհիդրոմետի հաղորդմամբ, Հայաստանի մարզերից շատերում և Երևանում նոյեմբերի 8–10–ը սպասվում է անձրև, իսկ նոյեմբերի 11–12–ը կանխատեսվում է չոր եղանակ։
Քամին կլինի արևմտյան` 3–8 մ/վ արագությամբ։
Օդի ջերմաստիճանը հանրապետության տարածքում կնվազի 3–4 աստիճանով։
Ամենացուրտ եղանակը կգրանցվի նոյեմբերի 12–ի գիշերը Շիրակում և Գեղարքունիքում, ինչպես նաև Կոտայքում, Արագածոտնում և Վայոց Ձորում, որտեղ օդի ջերմաստիճանը կգրանցվի -5։
Երևանում չորեքշաբթի ցերեկային ժամերին օդի ջերմաստիճանը կգրանցվի +14...+16–իւ սահմանում, հետագա օրերի ընթացքում աստիճանաբար կնվազի` հասնելով +11...+13։–0–
Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում