435.14
4.34
401.27
+4
Եղանակը Երևանում
Հայ

Բացահայտվել է առանձնապես խոշոր չափերով թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեպք․ ձերբակալվել է 6 անձ, որոնցից 3-ը օտարերկրացի

18:11
07 Հուլիսի 2018

ԵՐԵՎԱՆ, 7 հուլիսի․ /Նովոստի Արմենիա/․ ՀՀ քննչական կոմիտեի ԵՔՔՎ ՀՀ ՔԿ Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների քննչական բաժնում քննվող քրեական գործով բացահայտվել է առանձնապես խոշոր չափերով թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեպք. ձերբակալվել է 6 անձ, հայտնում է Քննչական կոմիտեի մամուլի ծառայությունը։

«2018 թվականի հուլիսի 6-ին Երևան քաղաքի Հալաբյան-Արզումանյան փողոցների խաչմերուկի մոտից թմրամիջոց պահելու և իրացնելու կասկածանքով, իրականացված օպերատիվ-որոնողական միջոցառումների արդյունքում, բերման է ենթարկվել 4 անձ, որոնցից 3-ը՝ օտարերկրացի։ Նրանցից մեկի մոտ հայտնաբերվել է պոլիէթիլենային տոպրակներում գտնվող 6 հատ 0.5 լիտր տարողությամբ պլաստմասե տարա՝ լցված թափանցիկ հեղուկով, 1 հատ 1 լիտր տարողությամբ պլաստմասե տարա՝ լցված անգույն հեղուկով, 1 հատ 1.5 լիտր տարողությամբ պլաստմասե տարա՝ լցված անգույն հեղուկով և 2 հատ 1 լիտր տարողությամբ պլաստմասե տարա՝ լցված մուգ գույն հեղուկով», - նշվում է տարածած հաղորդագրությունում:

«Բացի այդ, հայտնաբերվել են փաթեթներ, որոնցից 1-ին փաթեթում եղել է դարչնագույն փոշենման զանգված, որի կշիռը կազմել է փաթեթի հետ մեկտեղ 1.83 գրամ, 2-րդում՝ 5.17 գրամ ընդհանուր քաշով սպիտակ բյուրեղանման զանգված, 3-րդում՝ 6.83 գրամ քաշով սև գույնի կոշտ զանգված, 4-րդում՝ 3.32 գրամ քաշով դեղնականաչավուն մանրացված և չորացված զանգված, 5-րդում՝ 0.68 գրամ քաշով դեղնականաչավուն մանրացված և չորացված զանգված, իսկ 6-րդում՝ 11.48 գրամ և 15.21 գրամ քաշով դեղնականաչավուն մանրացված և չորացված զանգված», - հաղորդում են Քննչական կոմիտեից:

Բերման ենթարկված երկրորդ օտարերկրացու մոտ հայտնաբերվել է ապակե տարայով, ընդհանուրը՝ 85.27 գրամ քաշով անգույն, հոտավետ հեղուկ։

Նրանց հայտարարության համաձայն՝ հայտնաբերվածը հանդիսանում է «Հերոին», «Ափիոն», «Մարիխուանա» և «Կրիստալ» տեսակի թմրամիջոցներ, «Կրիստալի ջուր», «Մեթադոնի սիրոպ», որոնք Հայաստան են տեղափոխվել ԻԻՀ-ից՝ իրացնելու նպատակով՝ 2018 թվականի հուլիսի 6-ին: 

Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 266-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով և 268-րդ հոդվածի 3-րդ մասով, որով նախաքննությունն իրականացում է ՀՀ ՔԿ Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների քննչական բաժնում։ Բաժնի պետի որոշմամբ՝ քննությունը հանձնարարվել է քննչական խմբին: Նշանակվել են դատաքիմիական փորձաքննություններ։ 

«Ձեռնարկված անհետաձգելի միջոցառումների արդյունքում 6 անձ ձերբակալվել է, որոնցից 3-ը օտարերկրացի՝ իրացնելու նպատակով առանձնապես խոշոր չափերի թմրամիջոց ձեռք բերելու, պահելու կասկածանքով, ևս երեք ՀՀ քաղաքացի՝ իրացնելու նպատակով առանձնապես խոշոր չափերի թմրամիջոց ապօրինի ձեռք բերելու փորձ կատարելու կասկածանքով», - նշվում է հաղորդագրությունում։

Նախաքննությունը շարունակվում է, ձեռնարկվում են ակտիվ քննչական և օպերատիվ-որոնողական միջոցառումներ՝ դեպքի բոլոր հանգամանքները պարզելու, հնարավոր այլ հանցակիցներին հայտնաբերելու ուղղությամբ։-0-

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

Ամենակարդացվող
ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
14:21
19 Մարտի 2024
Տավուշի համայնքների հարևանությամբ հայտնվելու են ադրբեջանցի զինված ծառայողներ․ Թաթոյանը՝ Տավուշի վերաբերյալ Փաշինյանի հայտարարության մասին
Թաթոյանը զգուշացրել է, որ վտանգվելու է հատկապես Տավուշով հայ-վրացական սահմանային հաղորդակցությունը
13:27
19 Մարտի 2024
ՎՏԲ–Հայաստան Բանկը շարունակում է «Мир» քարտերի սպասարկումը, սահմանափակումները կգործեն POS տերմինալներում և ՀՀ այլ բանկերի բանկոմատներում
Մարտի 30-ից ՎՏԲ-Հայաստան Բանկի «Мир» քարտապանների համար կգործեն սահմանափակումներ՝ POS տերմինալներով անկանխիկ վճարումներ կատարելիս և ՀՀ այլ բանկերի բանկոմատներից միջոցներ կանխիկացնելիս
12:46
19 Մարտի 2024
Փաշինյանը՝ Տավուշի 4 գյուղերի մասով Ադրբեջանի պահանջի մասին. պետք է պատերազմ թույլ չտանք (ՎԻԴԵՈ)
Փաշինյանն ասել է, որ որոշել են գնալ այս հատվածներում Հայաստանի սահմանի ճշգրտման ու դա անում են ոչ միայն հանուն Հայաստանի, այլև կոնկրետ Ոսկեպար գյուղի, Կիրանց գյուղի համար
12:14
19 Մարտի 2024
Հայաստանին մեկ այլ ցիկլոն է մոտենում․ սպասվում է անձրև և ձյուն
Հայաստանին կրկին ցիկլոն է մոտենում
10:38
19 Մարտի 2024
Միքայել Վարդանյանի 117 մլն. դրամ աջակցության շնորհիվ Մասիս խոշորացված համայնքում ամբողջությամբ կլուծվի աղբահանության խնդիրը (ՖՈՏՈ, ՎԻԴԵՈ)
Մասիս խոշորացված համայնքում աղբահանության խնդիրն ամբողջությամբ կլուծվի․ ՖՈՏՈ, ՎԻԴԵՈ
10:25
19 Մարտի 2024
Հրապարակվել է բանկերի ցանկը, որոնցով թոշակառուներն ու նպաստառուները կարող են ստանալ քեշբեք
Հրապարակվել է բանկերի ցանկը, որոնցով թոշակառուներն ու նպաստառուները կարող են ստանալ քեշբեք
16:07
18 Մարտի 2024
Երևանի և Աստանայի միջև ուղիղ ավիաչվերթեր կգործարկվեն
Երևանի և Աստանայի միջև կգործարկվեն ուղիղ ավիաչվերթեր
14:00
18 Մարտի 2024
ՊԵԿ-ը ներդրել է վարչական իրավախախտումների վերաբերյալ վարույթների էլեկտրոնային կառավարման նոր համակարգ
ՊԵԿ-ը հարկ վճարողներին հորդորում է ուշադիր լինել իրենց անձնական էջերին
11:36
18 Մարտի 2024
Հայաստանին հզոր ցիկլոն է մոտենում․ սպասվում են ձյան առատ տեղումներ, բուք
Հայաստանին հզոր ցիկլոն է մոտենում
11:24
18 Մարտի 2024
Արդշինբանկի քարտապանները կարող են ստանալ 10% cashback
Արդշինբանկն անց է կացնում «Գնեք անկախիկ, ստացեք 10 % cashback Արդշինբանկի Ձեր քարտին» ակցիան
21:15
15 Մարտի 2024
Տավուշի մարզում 9-րդ դասարանի «Բնագիտություն» առարկայի ավարտական քննությունը կանցկացվի նոր ձևաչափով․ ԿԳՄՍՆ
9-րդ դասարանի բնագիտական առարկաների ավարտական քննությունը կարող է անցկացվել երկու տարբերակով՝ սովորողի ընտրությամբ
14:58
15 Մարտի 2024
ՊԵԿ-ը հորդորում է հայտարարագիր ներկայացնող քաղաքացիներին նախօրոք իրականացնել անձի նույնականացման գործընթաց (ՎԻԴԵՈ)
2024 թվականին եկամուտների հայտարարագիր ներկայացնող քաղաքացիները հայտարարագիր ներկայացնելու համար նախևառաջ պետք է իրականացնեն անձի նույնականացման գործընթաց և ձեռք բերեն էլեկտրոնային ստորագրություն. ՎԻԴԵՈ