414.21
5.15
388.6
+3
Եղանակը Երևանում
Հայ

Ավարտվել է Նորք–Մարաշի զինված հանցախմբի ստեղծման վերաբերյալ հարուցված քրեական գործի քննությունը. մանրամասներ

18:01
11 Նոյեմբերի 2016

ԵՐԵՎԱՆ, 11 նոյեմբերի. /Նովոստի–Արմենիա/. ՀՀ Ազգային անվտանգության ծառայության քննչական վարչությունում ավարտվել է Արթուր Վարդանյանի կողմից հանցավոր համագործակցություն ստեղծելու վերաբերյալ 2015թ. նոյեմբերի 24-ին հարուցված քրեական գործի քննությունը, հաղորդում է ՀՀ ԱԱԾ–ի մամուլի ծառայությունը։

Նախաքննության ընթացքում քրեական հետապնդում է իրականացվել թվով 33 անձանց նկատմամբ, որոնց մեղադրանքներ են առաջադրվել հանցավոր համագործակցություն ստեղծելու և ղեկավարելու (ՀՀ քրեական օրենսգրքի 223-րդ հոդվածի 1-ին մաս), հանցավոր համագործակցությանը մասնակցելու (ՀՀ քրեական օրենսգրքի 223-րդ հոդվածի 2-րդ մաս) և կազմակերպված խմբի կողմից ապօրինի կերպով հրազեն, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր ձեռք բերելու, իրացնելու, պահելու, փոխադրելու և կրելու (ՀՀ քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 3-րդ մաս) համար:

2016 թ. հունիսի 8-ին 4 անձի մասով գործն անջատվել է, նրանց նկատմամբ 223-րդ հոդվածի 2-րդ մասով քրեական հետապնդումը դադարեցվել է, իսկ 235-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերի մեղադրանքներով քրեական գործն ուղարկվել է դատարան:

Քրեական գործով անցնող 20 մեղադրյալների (Արթուր Վարդանյան, Արա Պողոսյան, Էդվարդ Ներսիսյան, Տիգրան Բոյաջյան, Վահագն Սալնազարյան, Ավետիս Բարեյան, Արթուր Եղիազարյան, Վաղինակ Ստեփանյան, Արման Հայրապետյան, Գևորգ Ջնդոյան, Ասյա Մկրտչյան, Մարինե Կաթանյան, Նելլի Մինասյան, Անտոն Դիկրան Թոթոնջյան, Խաչիկ Ավետիսյան, Արկադի Մարդոյան, Հարություն Սարիբեկյան, Վահան Շիրխանյան, Գառնիկ Մարգարյան, Վլադիմիր Առաքելյան) առաջադրված մեղադրանքները լրացվել են իշխանությունը զավթելու նախապատրաստության մասով (ՀՀ քրեական օրենսգրքի 35-300-րդ հոդվածի 1-ին մաս), և գործը՝ դատախազի կողմից հաստատված մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել է Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան: Եվս 9 մեղադրյալների նկատմամբ նախաքննությունը շարունակվում է:

Նախաքննության ընթացքում կատարված բազմաթիվ և մեծածավալ քննչական գործողությունների, այդ թվում՝ հարցաքննությունների, առերեսումների, խուզարկությունների, փորձաքննությունների արդյունքում հավաքված ապացույցների, ինչպես նաև իրականացված օպերատիվ-հետախուզական միջոցառումների շրջանակում ստացված տվյալների համակցությամբ պարզվել է, որ Արթուր Վարդանյանն, ունենալով զինված գործողությունների մասնակցության փորձ և ռազմական հմտություններ, իշխանությունը զավթելու նպատակով ստեղծել է հանցավոր համագործակցություն:

2015 թ. մայիսից Ա. Վարդանյանը ձեռնամուխ է եղել հանցավոր համագործակցությունը ձևավորելու, այդ գործում ՀՀ քաղաքացիների ներգրավելու, զենք-զինամթերք հայթայթելու և իշխանությունը զավթելուն ուղղված այլ գործողություններ իրականացնելուն:  

2015 թ. նոյեմբերի 25-ին ՀՀ Ազգային անվտանգության ծառայության աշխատակիցների օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում հանցավոր խումբը բացահայտվել և վնասազերծվել էր: Հայտնաբերվել էին մեծ քանակի ռազմամթերք, պայթուցիկ և այլ նյութեր, զինվորական հանդերձանք, փաստաթղթեր և այլ իրեր: –0–

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

Partners News
ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
14:28
07 Մարտի 2023
24 ժամ ջուր չի լինի Երևանի վարչական շրջաններից մեկում
24 ժամ ջուր չի լինի Երևանի վարչական շրջաններից մեկում
13:56
07 Մարտի 2023
Հրապարակվել են մետրոյի «Աջափնյակ» նոր կայարանի մանրակերտի լուսանկարները (ՖՈՏՈ)
Հրապարակվել են մետրոյի «Աջափնյակ» նոր կայարանի մանրակերտի լուսանկարները. ՖՈՏՈ
13:19
07 Մարտի 2023
Վարչապետի աշխատակազմի աշխատակիցներին տեղափոխող ավտոբուսի ավտովթարի հետևանքով տուժած 14 քաղաքացիներից 3–ի վիճակը ծանր է. ԱՆ
Վարչապետի աշխատակազմի աշխատակիցներին տեղափոխող ավտոբուսի ավտովթարի հետևանքով տուժած 14 քաղաքացիներից 3–ի վիճակը ծանր է
11:43
07 Մարտի 2023
Գերեվարված հայ մայորը Բաքվում համագործակցության համաձայնագիր է ստորագրել, վերադարձել է ՀՀ ու 20 հազ. դոլարով պետական գաղտնիք տրամադրել
Գերեվարված հայ մայորը Բաքվում համագործակցության համաձայնագիր է ստորագրել, վերադարձել է ՀՀ ու 20 հազ. դոլարով պետական գաղտնիք տրամադրել
11:39
07 Մարտի 2023
ՎՏԲ-Հայաստան Բանկի հաճախորդները կարող են համալրել հաշիվները և վճարել վարկերը Հայփոստի փոստային բաժանմունքներում
ՎՏԲ-Հայաստան Բանկը հնարավորություն է ընձեռել ֆիզիկական անձ հաճախորդներին համալրել հաշիվները, ավանդները և վճարել վարկերը Հայփոստ փոստային կապի ազգային օպերատորի բաժանմունքներում
10:45
07 Մարտի 2023
Մարտի 8-ի առթիվ Կարեն Վարդանյանը Լոռու մարզի մինչև 18 տարեկան 4 և ավելի երեխա ունեցող 562 նպաստառու ընտանիքի հատկացրել է 113 մլն դրամ (ՖՈՏՈ, ՎԻԴԵՈ)
Լոռու մարզում հաշվառված է մինչև 18 տարեկան 4 և ավելի երեխա ունեցող նպաստառու 562 ընտանիք. ՖՈՏՈ, ՎԻԴԵՈ
15:28
06 Մարտի 2023
Գեղարքունիքում ուժեղ քամու հետևանքով հոսանքազրկվել են մի շարք բնակավայրեր, կասեցվել է դասապրոցեսը
Ջեռուցման բացակայությամբ պայմանավորված կասեցվել է նշված բնակավայրերի դպրոցների դասապրոցեսը
12:58
06 Մարտի 2023
Կարմրուկով վարակված 20 հիվանդներից 15–ը երևանցիներ են
Երևանի ենթակայությամբ գործող բոլոր պոլիկլինիկաներում նախորդ շաբաթ և կիրակի օրերին սահմանվել է հերթապահություն
12:31
06 Մարտի 2023
ՀՀ ՊՆ–ն հերքում է Ադրբեջանի հերթական ապատեղեկատվությունը
Ադրբեջանը հերթական ապատեղեկատվությունն է տարածել
12:13
06 Մարտի 2023
Առավոտվա դրությամբ կարմրուկի հաստատված դեպքերի թիվը հասել է 20–ի. ԱՆ
Հիվանդներից 19-ը պատվաստված չէ, 1-ը թերի է պատվաստված
13:57
05 Մարտի 2023
Հայաստանում փոթորկային քամի է սպասվում
Հայաստանում փոթորկային քամի է սպասվում
15:09
04 Մարտի 2023
Նշվել է ՀՀ-ի այն քաղաքը, որն ամենաանվտանգն է երկրաշարժերի դեպքում
Սեյսմոլոգը նշել է ՀՀ-ի այն քաղաքը, որն ամենաանվտանգն է երկրաշարժերի դեպքում