412.28
5.13
389.42
+9
Եղանակը Երևանում
Հայ

Արդշինբանկն արժանացել է «Asian Banking & Finance Awards 2021»-ի Հայաստանի «Տարվա մանրածախ բանկ» մրցանակին

10:38
12 Օգոստոսի 2021

ԵՐԵՎԱՆ, 12 օգոստոսի./Նովոստի–Արմենիա/. Ըստ ասիական «Asian Banking & Finance» ֆինանսական պարբերականի Արդշինբանկը հերթական անգամ ճանաչվել է Հայաստանի «Տարվա մանրածախ բանկ», հաղորդում է Արդշինբանկի մամուլի ծառայությունը:

ABF Retail Banking Awards մրցանակը շնորհվում է այն առաջատար բանկերին, որոնք ներկայացրել են նորարարական ապրանքներ և ծառայություններ մանրածախ բանկային գործառույթների համար և նշանակալի ներդրում են ունեցել ոլորտի զարգացման գործում։ 

«Asian Banking & Finance» պարբերականի մրցանակի հավակնորդներին ընտրել է առաջատար ասիական կազմակերպությունների, այդ թվում` Pricewaterhouse Coopers, KPMG, Deloitte և Ernst and Young ընկերություններից կազմված ժյուրին: Ժյուրիի կողմից դիտարկվել են հավակնորդների ռազմավարությունը, ծառայություններն ու ապրանքները՝ գնահատելով դրանց ձեռքբերումները նորարարության, առավելությունների և առաջադեմ հնարավորությունների շուկայում: Համավարակով պայմանավորված՝ մրցանակները հաղթողներին շնորհվել են առցանց ներկայացմամբ։ 

Ըստ Արդշինբանկի վարչության նախագահ Արտակ Անանյանի՝ բանկն այդ հեղինակավոր մրցանակը ստացել է, խոշոր քաղաքներից բացի, նաև Հայաստանի մարզային փոքր քաղաքներում որակյալ ֆինանսական ծառայությունների զարգացման և շարունակական առաջխաղացմանն ուղղված ջանքերի համար։ «Այս մրցանակը ևս մեկ ապացույց է, որ Արդշինբանկը իրավամբ արժանի է լինելու Հայաստանի բանկերի առաջատարների ցանկում, քանի որ մշտապես բարելավում է իր ծառայությունները և մանրածախ ֆինանսական ծառայությունների ոլորտում ժամանակակից լուծումներ կիրառում։ Մենք ուրախ ենք, որ մեր ջանքերը գնահատվել են և մեզ հաջողվել է դա իրագործել ամբողջ աշխարհի համար համավարակի դժվարագույն պայմաններում»,- ասաց Ա. Անանյանը։

«Համաշխարհային ճգնաժամի ժամանակ, երբ համավարակի պատճառով հայտնվեցինք նոր իրականությունում, այս տարվա հաղթող բանկերը կարողացան արագ կողմնորոշվել և բոլոր կարևոր ցուցանիշներով պահպանել իրենց դիրքերը իրենց երկրի բանկային համակարգի առաջատարների շարքում։ Մենք հուսով ենք, որ, չնայած շատ բարդ ժամանակներին, նրանք ապագայում ևս կշարունակեն հաճախորդներին լավագույն ծառայություններ մատուցել»,- իրադարձությունը մեկնաբանել է «Asian Banking & Finance» ամսագրի խմբագիր Թիմ Չարլտոնը։

Արդշինբանկը տարբեր անվանակարգերում բազմիցս է լավագույնը ճանաչվել միջազգային հեղինակավոր կազմակերպությունների և պարբերականների կողմից, որպիսիք են՝ «The Banker», «Global Finance», «Euromoney», «Thomson Reuters», Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկ (ՎԶԵԲ), Զարգացման եվրասիական բանկ:

Արդշինբանկը վերահսկվում է ՀՀ Կենտրոնական բանկի կողմից:–0–

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

Partners News
ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
12:45
24 Փետրվարի 2023
Սյունիքի երկնքում աստղաքար է պայթել (ՖՈՏՈ)
Սյունիքի երկնքում աստղաքար է պայթել. ՖՈՏՈ
11:22
24 Փետրվարի 2023
Փաշինյանը կմեկնի Գերմանիա, նրան կընդունի Գերմանիայի կանցլերն ու նախագահը
Փաշինյանը կմեկնի Գերմանիա, նրան կընդունի Գերմանիայի կանցլերն ու նախագահը
11:03
24 Փետրվարի 2023
Ռուբեն Վարդանյանը մեկնաբանել է պետնախարարի պաշտոնից ազատվելու որոշումը
Ռուբեն Վարդանյանը մեկնաբանել է պետնախարարի պաշտոնից ազատվելու որոշումը
10:56
24 Փետրվարի 2023
Երևանում բնական ճանապարհով 5կգ 160 գրամ քաշող տղա է ծնվել (ՖՈՏՈ)
Երևանում բնական ճանապարհով 5կգ 160 գրամ քաշող տղա է ծնվել. ՖՈՏՈ
14:27
23 Փետրվարի 2023
Կաթնամթերքի երկու արտադրող տուգանվել են թթվասերի մեջ բուսական յուղ են ավելացնելու և չմակնշելու համար
Կաթնամթերքի երկու արտադրող տուգանվել են թթվասերի մեջ բուսական յուղ են ավելացնելու և չմակնշելու համար
11:01
23 Փետրվարի 2023
Հայաստանը մարդասիրական օգնության 3–րդ խմբաքանակն է ուղարկում Սիրիա. ԱԳ նախարարը ևս կմեկնի
Հայաստանը մարդասիրական օգնության 3–րդ խմբաքանակն է ուղարկում Սիրիա. ԱԳ նախարարը ևս կմեկնի
10:45
23 Փետրվարի 2023
«Սուրմալու»–ի տնօրենը կալանավորվեց
«Սուրմալու»–ի տնօրենը կալանավորվեց
20:02
22 Փետրվարի 2023
Fitch Ratings-ը բարձրացրել է Արդշինբանկի վարկանիշի հեռանկարը «Դրական»-ի
Fitch Ratings միջազգային վարկանիշային գործակալությունը վերահաստատել է Արդշինբանկի արտարժույթով երկարաժամկետ պարտավորություններ թողարկողի վարկանիշը (Long-Term Issuer Default Rating) «B+» մակարդակում
12:00
22 Փետրվարի 2023
Արագածոտնում փրկարարները բքի պայմաններում ծննդկանին մոտ 300 մ պատգարակով մոտեցրել են իրենց մեքենային, այնուհետև` շտապօգնության մեքենային (ՖՈՏՈ)
Փրկարարները բքի պայմաններում ծննդկանին մոտ 300 մ պատգարակով մոտեցրել են իրենց մեքենային, այնուհետև` շտապօգնության մեքենային. ՖՈՏՈ
11:53
22 Փետրվարի 2023
ՊՆ–ն հայտարարություն է տարածել
ՊՆ–ն հայտարարություն է տարածել
11:32
22 Փետրվարի 2023
24–ժամյա ջրանջատում է նախատեսված Երևանի վարչական շրջաններից մեկում և Քասախ գյուղի Մուշ թաղամասում
Վթարի պատճառով 24–ժամյա ջրանջատում է նախատեսված Երևանի վարչական շրջաններից մեկում և Քասախ գյուղի Մուշ թաղամասում
11:04
22 Փետրվարի 2023
Հայտնաբերվել և կալանավորվել է Արարատ Միրզոյանին սպանելու փորձ կատարած անձանցից մեկը (ՎԻԴԵՈ)
Հայտնաբերվել է Արարատ Միրզոյանին սպանելու փորձ կատարած անձանցից մեկը. ՎԻԴԵՈ