Աշունը հաստատում է դիրքերը. ջերմաստիճանը կտրուկ կնվազի
10.10.2018,
10:13
Աշունը հաստատում է դիրքերը, սպասվում է ջերմաստիճանի նվազում։
ԵՐԵՎԱՆ, 10 հոկտեմբերի./Նովոստի–Արմենիա/. Հայպետհիդրոմետը ներկայացնում է առաջիկա օրերի եղանակի կանխատեսումը։
Այսպես, հոկտեմբերի 12–13–ը Լոռիում, Տավուշում, Սյունիքում և Արցախում օդի ջերմաստիճանը կնվազի 6–7 աստիճանով։
Երևանում մինչև շաբաթվա վերջ օդի ջերմաստիճանը ցերեկային ժամերին կանխատեսվում է +20...+25 աստիճանի սահմանում։
Միաժամանակ, հոկտեմբերի 10–11–ը, հոկտեմբերի 14–ին առանձին շրջաններում, 12-13-ը Լոռիում, Տավուշում, Սյունիքում և Արցախում սպասվում է թույլ անձրև։ Քամին՝ հյուսիս-արևմտյան՝ 5-10 մ/վ:–0–

