Ասացին՝ առավոտյան դիմում գրենք, վերադառնանք աշխատանքի. աշխատանքից ազատված վարորդ
05.12.2024,
10:50
Գործադուլի հետևանքով աշխատանքից ազատված վարորդներից մեկը հայտնել է, որ վերադառնում են աշխատանքի
ԵՐԵՎԱՆ, 5 դեկտեմբերի․/Նովոստի–Արմենիա/. Հանդիպում չենք ունեցել, մեզ ուղղակի ասեցին, որ առավոտյան գանք, աշխատանքի ընդունման դիմում գրենք։ Այս մասին News.am-ի թղթակցի հետ զրույցում հայտնեց օրերս աշխատանքից ազատված ավտոբուսի վարորդներից մեկը։
Նրա խոսքով՝ կրկին վերադառնում են աշխատանքի։
«Մեր փոխտնօրենն է ասել»,-հավելեց վարորդը։
Հիշեցնենք, որ դեկտեմբերի 3-ին հասարակական տրանսպորտի վարորդների կողմից գործադուլ էր իրականացվել, որի հետևանքով 18 վարորդ ազատվել էր աշխատանքից։

