Արձակուրդները չեն երկարացվի

29.01.2016, 13:31
ՀՀ ԿԳ նախարարի հրամանը, դպրոցներում դասերը փետրվարի 1 ից վերսկսվելու մասին, ուժի մեջ է, հայտնում է ԿԳ նախարարի մամուլի քարտուղար Զոհրաբ Եգանյանը:
Արձակուրդները չեն երկարացվի
ԵՐԵՎԱՆ, 29 հունվարի. /Նովոստի–Արմենիա/.  ՀՀ ԿԳ նախարարի հրամանը, դպրոցներում դասերը փետրվարի 1 ից վերսկսվելու մասին, ուժի մեջ է, հայտնում է ԿԳ նախարարի մամուլի քարտուղար Զոհրաբ Եգանյանը:

«Ի պատասխան բազմաթիվ հարցումների տեղեկացնում եմ, որ ուժի մեջ է ՀՀ ԿԳ նախարար Արմեն Աշոտյանի հրամանն առ այն, որ հանրակրթական, նախնական և միջին մասնագիտական ծրագրեր իրականացնող պետական ուսումնական հաստատություններում դասերը վերսկսվելու են փետրվարի 1 ից»,-գրել է Եգանյանը` իր ֆեյսբուքյան էջում:

Միաժամանակ  մամլո քարտուղարը հիշեցնում է, որ համաձայն նախարարի հրամանի հանձնարարվել է ուսումնական պարապմունքները սկսելուց առնվազն 2 օր առաջ դասասենյակներում ապահովել անհրաժեշտ ջերմաստիճան:

Դպրոցներում արձակուրդները երկարացվել էին հանրապետությունում լայն տարծում ստացած  «խոզի գրիպի» պատճառով:

Ավելի վաղ, ՀՀ ԿԳ նախարարը հանձնարարել էր կրթության տեսչությանը և համապատասխան վարչություններին՝ դասերի վերսկսումից հետո վերահսկողություն սահմանել դպրոցներում և արհեստագործական  ուսումնարաններում  հաճախումների, ինչպես նաև բաց թողնված դասաժամերը  պատշաճ լրացնելու նկատմամբ: -0-