424.69
4.85
386.64
+19
Եղանակը Երևանում
Հայ

Առողջապահության նախարարը կրկին այցելել է «Բուրգեր Քինգի» պայթյունից տուժածներին (ՖՈՏՈ)

20:33
03 Ապրիլի 2018

ԵՐԵՎԱՆ, 3 ապրիլի./Նովոստի–Արմենիա/. ՀՀ առողջապահության նախարար Լևոն Ալթունյանն այսօր կրկին այցելել է ՀՀ ԱՆ «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն` տեսակցելու երեկ երեկոյան Հյուսիսային պողոտայում գտնվող արագ սննդի կետում տեղի ունեցած պայթյունի հետևանքով տուժածներին, հաղորդում է ՀՀ ԱՆ մամուլի ծառայությունը։

Алтунян в больнице

Ապրիլի 2–ին ժամը 20։44–ի սահմաններում պայթյուն է որոտացել Երևանի Հյուսիսային պողոտայում գտնվող «Բուրգեր Քինգ» արագ սննդի կետում։ Նախնական տվյալներով, «Բուրգեր Քինգ» արագ սննդի կետի խոհանոցում տեղի է ունեցել ածխաթթու գազի (CO2) 20 կգ-անոց բալոնի պայթյուն: ԱԻՆ–ի տվյալներով, պայթյունի հետևանքով տուժել է 8 մարդ, այդ թվում` երկու երեխա։ Տուժածների թվում է Իրանի երկու և Ռուսաստանի երեք քաղաքացի։ Բոլոր տուժածները տեղափոխվել են «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ։

Նախարարն առաջինն այցելել է վերակենդանացման բաժանմունքում գտնվող աղջկան, ում երեկ վիրահատել են, հետաքրքրվել նրա ինքնազգացողությամբ։

Загружается новость ... "Лево"

«Իսկ ապագա բժիշկն ինչպե՞ս է»,- Լևոն Ալթունյանը հարցրել է աղջկա փոքրիկ եղբորը, որ ապաքինվում քրոջ հարևանությամբ։

Պարզվում է, որ նախորդ հանդիպման ժամանակ փոքրիկն է խոստովանել բժիշկ դառնալու ցանկության մասին։

Կենտրոնի տնօրեն Արա Մինասյանը տեղեկացրել է, որ աղջկա հետվիրահատական վիճակը համապատասխանում է տարած վիրահատության ծավալին։

Իրականացվում են անհրաժեշտ բոլոր միջոցառումները հետագա հնարավոր բարդություններից խուսափելու համար։ 

Ռուսաստանի Դաշնության 3 երիտասարդները, ովքեր զբոսաշրջության են եկել Հայաստան, նախարարին ներկայացրել են, որ հենց հիմա էլ պատրաստ են շարունակելու իրենց շրջագայությունը։ Լևոն Ալթունյանը նշել է, որ դա միայն բուժող մասնագետները կարող են թույլատրել։

Պատասխանելով ներկա լրագրողների հարցերին` նախարար Ալթունյանը նշել է, որ թե՛ գիշերը, թե՛ այժմյան այցի ընթացքում ականատես է եղել, որ բժշկական կենտրոնում արվում է հնարավոր ամեն ինչ տուժածներին բուժելու, հետագա բարդությունները կանխելու նպատակով։ 

«Հատկապես նախորդ այցիս ընթացքում ակնհայտ էր, որ տուժածները նաև հոգեբանական աջակցության կարիք ունեն։ Հոգատար վերաբերմունքը և ուշադրությունը նկատելիորեն փոխել է իրավիճակը»,-ասել է Լևոն Ալթունյանը։ 

Նշենք, որ հիվանդանոց տեղափոխված մյուս երեք տուժածներն այսօր դուրս են գրվել։–0–

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

Partners News
ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
01:12
30 Ապրիլի 2023
Փարիզից Երևան չվերթը վայրէջք է կատարել Քիշնևում
Փարիզից Երևան չվերթը վայրէջք է կատարել Քիշնևում
01:05
30 Ապրիլի 2023
Թուրքիան առանց պատճառ փակել է օդային տարածքը հայկական ավիաընկերության համար
Թուրքիան անակնկալ փակել է օդային տարածքը հայկական ավիաընկերության համար
23:06
29 Ապրիլի 2023
Հակառակորդը կրակ է բացել Տեղի ուղղությամբ, զինծառայող է վիրավորվել
Հակառակորդը կրակ է բացել Տեղի ուղղությամբ, զինծառայող է վիրավորվել
11:26
29 Ապրիլի 2023
Արդշինբանկը նոր մասնաճյուղ է բացել «Multi Magic Mall» առևտրի կենտրոնում
Արդշինբանկը բացում է իր հերթական՝ «Հատիս» մասնաճյուղը Կոտայքի մարզում գտնվող Multi Magic Mall առևտրի կենտրոնի 1-ին հարկում
20:54
28 Ապրիլի 2023
Քննչական կոմիտեն և TikTok-ը կհամագործակցեն
Քննչական կոմիտեն և TikTok-ը կհամագործակցեն
15:03
28 Ապրիլի 2023
Ֆրանսիայի ԱԳ նախարարն այցելել է Եռաբլուր
Ֆրանսիայի արտաքին գործերի նախարար Կատրին Կոլոնան այցելել է Եռաբլուր զինվորական պանթեոն
13:50
28 Ապրիլի 2023
Պապիկյանն ու ռուս խաղաղապահ ուժերի նորանշանակ հրամանատարը քննարկել են օպերատիվ իրավիճակը խաղաղապահ զորախմբի պատասխանատվության գոտում
Պապիկյանը կարևորել է Լաչինի միջանցքի շուտափույթ ապաշրջափակմանն ուղղված ջանքերի գործադրումը
13:30
28 Ապրիլի 2023
ՊՊԾ պետ է նշանակվել
Հայաստանում ՊՊԾ պետ է նշանակվել
12:46
28 Ապրիլի 2023
«Աերոֆլոտը» Սոչի–Երևան ուղիղ չվերթեր է գործարկել
«Աերոֆլոտը» Սոչի–Երևան ուղիղ չվերթեր է գործարկել
11:39
28 Ապրիլի 2023
Տեղ գյուղի ուղղությամբ ՀՀ ԶՈւ–ն հակառակորդի հետ գտնվում է շփման պայմաններում. ԳՇ պետ (ՎԻԴԵՈ)
Ի՞նչ իրավիճակ է Տեղ գյուղի ուղղությամբ. ներկայացնում է ԳՇ պետը. ՎԻԴԵՈ
11:20
28 Ապրիլի 2023
Ջերմուկի ուղղությամբ Ադրբեջանի ներթափանցման խորությունը կազմում է 7–8կմ. ԳՇ պետ
Ներկա դրությամբ հակառակորդը մոտ 139 քառակուսի կմ տարածքում գտնվում է Հայաստանի ինքնիշխան տարածքում, նշել է Ասրյանը
17:37
27 Ապրիլի 2023
Երևանի այգիներից մեկում սրճարաններ են քանդվել (ՎԻԴԵՈ)
Երևանի այգիներից մեկում սրճարաններ են քանդվել. ՎԻԴԵՈ