Արևը վերադառնում է Հայաստան

01.11.2017, 10:25
Հայաստանում սպասվում է առանց տեղումների եղանակ։
Արևը վերադառնում է Հայաստան
ԵՐԵՎԱՆ, 1 նոյեմբերի. /Նովոստի–Արմենիա/. Հայաստանում սպասվում է առանց տեղումների եղանակ։

Ինչպես հայտնում է Հայհիդրոմետը, նոյեմբերի 1-ին շրջանների զգալի մասում, այդ թվում մայրաքաղաքում սպասվում է անձրև և ամպրոպ, իսկ նոյեմբերի 2-5-ը սպասվում է առավելապես առանց տեղումների եղանակ:

Օդի ջերմաստիճանը նոյեմբերի 1-3-ը՝ հատկապես գիշերները, կնվազի 5-6 աստիճանով, 4-ի ցերեկը, 5-ին կբարձրանա 2-3 աստիճանով:

Երևանում առաջիկա 3 օրերի ընթացքում օդի ջերմաստիջանը ցերեկը կկազմի 13–15 աստիջան, իսկ հանգստյան օրերին կբարցրանա 1–2 աստիջանով։

Քամին` հարավ-արևմտյան՝ 3-8 մ/վ: Ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում` 15-20 մ/վ արագությամբ։ –0–