Առանձնահատուկ մոտեցում. Արմեն Սարգսյանը մոտ 500 մարդ է հրավիրել իր երդմնակալությանը

06.04.2018, 14:00
Հայաստանի 4-րդ նախագահ Արմեն Սարգսյանի թիմն ինտենսիվ պատրաստվում է ապրիլի 9-ի երդմնակալությանը:
Առանձնահատուկ մոտեցում. Արմեն Սարգսյանը մոտ 500 մարդ է հրավիրել իր երդմնակալությանը

ԵՐԵՎԱՆ, 6 ապրիլի. /Նովոստի Արմենիա/. Հայաստանի 4-րդ նախագահ Արմեն Սարգսյանի թիմն ինտենսիվ պատրաստվում է ապրիլի 9-ի երդմնակալությանը: Արմեն Սարգսյանը մոտ 500 անձնական հյուր է ունենալու, հիմնականում` սփյուռքահայ երիտասարդներ, գրում է «Հրապարակ» օրաթերթը:

«Նախագահը ոչ մի երկրի նախագահի, արտաքին գործերի նախարա­րի չի հրավիրել, ինքը ցանկացել է, որ երդմնակալությանը ներկա լինեն արտերկրում ապրող հայեր, երիտասարդներ, քանի որ միշտ ասում է, որ ես արտասահմանցիների նախագահը չեմ, այլ` հայե­րի»,- հայտնել է թերթի աղբյուրը:

Ի դեպ, Մարզահամերգային համալիրում 1200 մարդ է տեղավորվում, և եթե Արմեն Սարգսյանը 500 անձնական հյուր ունի, ապա պետական մի շարք պրոտոկոլներ դուրս կմնան ցանկից:-0-