Ապրիլյան ձմեռ. Սպիտակը հայտնվել է ձյան ծածկի տակ (ՖՈՏՈ)

04.04.2018, 10:41
Եղանակը տհաճ անակնկալ է մատուցել հայաստանցիներին ապրիլի սկզբին։
Ապրիլյան ձմեռ. Սպիտակը հայտնվել է ձյան ծածկի տակ (ՖՈՏՈ)

ԵՐԵՎԱՆ, 4 ապրիլի./Նովոստի–Արմենիա/. Եղանակը տհաճ անակնկալ է մատուցել հայաստանցիներին ապրիլի սկզբին։

Հանրապետության որոշ շրջաններում ձյուն է տեղացել։

ՀՀ ԱԻՆ հիդրոմետ ծառայության օդերեւութաբանության կենտրոնի պետ Գագիկ Սուրենյանը Facebook–յան իր էջում հրապարակել է «Սպիտակում ապրիլյան ձմռան» լուսանկարներ։

Նախօրեին Հայպետհիդրոմետը տեղեկացրել էր, որ Հայաստանի ողջ տարածքում սպասվում են տեղումներ, որոնք պայմանավորված են Սև ծովի շրջաններից ցուրտ մթնոլորտային ճակատի ներթափանցմամբ։ Մասնավորապես, Շիրակում, Գեղարքունիքում, Արագածոտնի, Կոտայքի և Վայոց Ձորի լեռնային գոտիներում, Լոռիում սպասվող տեղումները կլինեն ձյան տեսքով։–0–