Անձնագրային ծառայությունների ընդմիջման ժամը փոխվել է

14.06.2018, 11:12
Փոխվել է անձնագրային ծառայությունների ընդմիջման ժամը։
Անձնագրային ծառայությունների ընդմիջման ժամը փոխվել է

ԵՐԵՎԱՆ, 14 հունիսի./Նովոստի–Արմենիա/. ՀՀ ոստիկանության պետի հանձարարությամբ ծառայության մատուցման որակը բարձրացնելու նպատակով անձնագրային և վիզաների վարչությունում, ինչպես նաև բոլոր տարածքային անձնագրային ծառայություններում 2018 թ.–ի հունիսի 14–ից ընդմիաջման ժամ է սահմանվել 14.00-15.00, Facebook–յան էջում տեղեկացրել է ՀՀ ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության պետ Մնացական Բիչախչյանը:

«Հանձնարարությունը պայմանավորված է նրանով, որ գրեթե բոլոր հիմնարկներում աշխատակիցների ընդմիջումը կազմակերպվում է 13.00-14.00, որը համընկնում էր անձնագրային ծառայությունների ընդմիջման ժամերի հետ, ինչը և խոչընդոտ էր հանդիսանում իրենց ազատ ժամանակը տրամադրել անձնագրային հարցերը կարգավորելու համար», – նշել է Բիչախչյանը։–0–