Անցած գիշեր հատուկ պահպանվող տարածք է տեղափոխվել առանց հաշվառման համարանիշերի 18 ավտոմեքենա
10:45
26 Ապրիլի 2018
ԵՐԵՎԱՆ, 26 ապրիլի./Նովոստի–Արմենիա/. Անցած գիշեր հատուկ պահպանվող տարածք է տեղափոխվել առանց հաշվառման համարանիշերի երթևեկող 18 ավտոմեքենա, որոնց վարորդների նկատմամբ կազմվել է վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրություն, Facebook–յան իր էջում հայտնում է ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի վարչության պետ Աշոտ Ահարոնյանը։
«Անցած գիշեր կատարած ծառայության ընթացքում Ճանապարհային ոստիկանությունը մայրաքաղաքում հայտնաբերել և հատուկ պահպանվող տարածք է տեղափոխել առանց հաշվառման համարանիշերի երթևեկող 18 ավտոմեքենա, որոնց վարորդների նկատմամբ կազմվել է վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրություն։ Միջոցառումները շարունակվում են։ Վարորդներին կոչ ենք անում պահպանել երթևեկության կանոնները», – տեղեկացնում է Ահարոնյանը։–0–
Հիմք ընդունելով հայտնաբերված խախտումները՝ Տեսչական մարմնի կողմից տրվել է 15․05․2023 թվականի արտադրության պաղեցրած հավերի խմբաքանակների իրացումն արգելելու, շուկայից հետ կանչելու, օգտահանելու կամ ոչնչացելու կարգադրագիր
«Ճշմարտությունը գինու մեջ է»․ այսպես էին ասում մոտ 2 հազարամյակ առաջ, և այն դեռ չի կորցրել իր հետաքրքրությունը: «Երևանի գինու օրեր» 7- րդ փառատոնի մեկնարկը տրված է. ՖՈՏՈ, ՎԻԴԵՈ
Երեխաների իրավունքների պաշտպանության միջազգային օրվա առթիվ Բիբլոս Բանկ Արմենիան յուրահատուկ միջոցառում նվիրեց փոքրիկներին ու դպրոցականներին. ՖՈՏՈ, ՎԻԴԵՈ
Փաշինյանը հայտարարել է, որ 1975 թվի քարտեզով ՀՀ 29.800 քկմ մեջ մտնում են նաև Սոթք-Խոզնավար հատվածի այն տարածքները, որոնք օկուպացվել են վերջին հարձակումների հետևանքով
Միշելը նաև հայտարարել է, որ մտադիր է կրկին հրավիրել Ալիևին, Փաշինյանին, Շոլցին և Մակրոնին Եվրոպական քաղաքական համայնքի հաջորդ հանդիպմանը, որը տեղի կունենա Իսպանիայում