Անապատի փոշին կրկին Հայաստանի տարածքում է. տեղացել է ցեխոտ ու դեղնավուն անձրև. պարզաբանում է Սուրենյանը

23.03.2018, 21:05
Անապատի փոշին կրկին Հայաստանի տարածքում է. տեղացել է ցեխոտ ու դեղնավուն անձրև. պարզաբանում է Սուրենյանը:
Անապատի փոշին կրկին Հայաստանի տարածքում է. տեղացել է ցեխոտ ու դեղնավուն անձրև. պարզաբանում է Սուրենյանը

ԵՐԵՎԱՆ, 23 մարտի. /Նովոստի–Արմենիա/. Այսօր սոցցանցերի մի շարք հայ օգտատերեր գրառումներ էին կատարել երկնքում առկա դեղին, դարչնագույն ամպերի, ցեխոտ անձրևի մասին։

Օգտատերերը, մասնավորապես, նշել են, որ Իջևանի երկնքի մի մասը դեղին ամպով է պատվել, իսկ Մարտունիում տեղում է ցեխոտ անձրև, Չարենցավանում դեղնավուն կեղտոտ անձրև է, գրում է armtimes.com–ը։

Загружается новость ... "Лево"

Այս երևույթները մեկնաբանել է ՀՀ ԱԻՆ հիդրոմետ ծառայության օդերեւութաբանության կենտրոնի պետ Գագիկ Սուրենյանը։

Նրա խոսքով, տաք օդի ալիքը, որը մոտենում է անապատներից, նորից փոշու ներհոսք է առաջացնում:

«Այդ փոշին, ամպերի հետ խառնվելով, դեղին ֆոն է ստեղծում: Դա այսօր էլ կլինի, վաղն էլ, մյուս օրն էլ: Միայն մարտի 26-ին այն կնահանջի: Իրաքի անապատների վրայից է օդը փչում, դրա համար էլ իր հետ այդ փոշին բերում է», – նշել է օդերևութաբանն ու ավելացրեել, որ երևույթը վտանգավոր չէ ու անհանգստանալու պատճառ չէ։

Հիշեցնենք, որ մարտի 21–ի առավոտյան ժամերին Երևանում ևս փոշու ամպեր էին կուտակվել։ Գագիկ Սուրենյանի խոսքով, դա պայմանավորված է Իրաքի անապատներից ներթափանցող արևադարձային տաք օդային հոսանքների հետ։–0–