ԵՐԵՎԱՆ, 20 ապրիլի./Նովոստի–Արմենիա/. Ցուցարարները փակել են Դավիթաշենի կամուրջը, որն իրար է կապում Դավիթաշեն և Արաբկիր վարչական շրջանները։
Загружается новость ... "Лево"
Երթևեկությունը կամուրջի վրա ամբողջովին կաթվածահար է եղել, սակայն այս պահին մեքենաները կարողանում են շարժվել միակողմանի։
«Ելք» ընդդիմադիր խմբակցության ղեկավար, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանն իր համախոհների հետ քայլում են կամուրջով` կոչ անելով վարորդներին միանալ ակցիային, աջակցել մեքենայի շչակներով։
Ավելի վաղ ակտիվիստները երթով շարժվել են Արաբկիր վարչական շրջանի փողոցներով։–0–