ԵՐԵՎԱՆ, 20 մարտի. /Նովոստի Արմենիա/. Ըստ Սահմանադրության` ապրիլի 9-18-ն ընկած ժամանակահատվածում երկիրը կղեկավարի ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը, ով այս օրերին ՍԴ նախագահ է առաջադրում, ԲԴԽ անդամներ, առաջիկայում էլ կառաջադրի վարչապետին` որպես իշխող մեծամասնության ներկայացուցչի, գրում է «Հրապարակ» օրաթերթը:
Հրաժարական տված կառավարությունը` վարչապետից մինչև նախարարներ, կդառնան ժամանակավոր պաշտոնակատարներ և կառաջնորդվեն նախկին Սահմանադրության նորմերով, որը, ի տարբերություն նորի, չի նախատեսում վարչապետի կողմից ուժային կառույցների վերահսկողություն:
Թերթի հարցին, թե բացառու՞մ է, որ այդ օրերին կարող է տեղի ունենալ իշխանափոխություն, ինչպես եղավ 1998-ի փետրվարին, մի գիշերում, ասել է: «Անհնար է, եթե ուշադիր եք` պետիրավական հանձնաժողովի ֆունկցիաները նույնպես խիստ առանցքային են, առանց նրա պառլամենտը որևէ բան անել չի կարող: Կարծում եմ նաև, որ հենց այնպես չէր, որ այնտեղ նշանակեցին Գևորգ Կոստանյանին», - ասաց թերթի ՀՀԿ-ական ցրուցակիցը:-0-