441.06
4.43
403.38
-1
Եղանակը Երևանում
Հայ

Փաշինյան. քաղաքական ռասիզմ նախկին պաշտոնյաների հանդեպ չի լինի, սակայն ինդուլգեցիաներ և անձեռմխելիություն նույպես չի լինի

14:25
16 Հոկտեմբերի 2018

ԵՐԵՎԱՆ, 16 հոկտեմբերի. /Նովոստի–Արմենիա/. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը երեքշաբթի կառավարության արտահերթ նիստում հայտարարեց Հայաստանի նախկին պաշտոնյաների հանդեպ քաղաքական ռասիզմ թույլ չտալու մասին, սակայն հայտարարեց նաև, որ ինդուլգենցիա և անձեռմխելիություն չի լինի։

Երեքշաբթի Հայաստանի կառավարությունը որոշում է ընդունել երեք մարզպետների նշանակման մասին` նախկին փոխոստիկանապետ Հունան Պողոսյանը նշանակվել է Սյունիքի մարզպետ, Արագածոտնի մարզը կգլխավորի տարածքային կառավարման և զարգացման փոխնախարար Դավիթ Գևորգյանը, իսկ Արմավիրի մարզը` Համբարձում Մաթևոսյանը։

«Կցանկանայի պարզաբանել Հունան Պողոսյանի նշանակումը, ով երկար տարիներ նախկին կառավարության օրոք զբաղեցրել է ՀՀ ոստիկանության նախկին պետի տեղակալի պաշտոնը», – ասաց Փաշինյանը` նշելով, որ այդ նշանակումը կարող է տարօրինակ թվալ։

Նա նշեց, որ դեռ Երևանի քաղաքապետի երդմնակալության օրը գծանշվել է հետհեղափոխական տրամաբանությունը, և ընդգծել է, որ դեկտեմբերին արտահերթ խորհրդարանական ընտրությունների ավարտից հետո ամենակարևորը լինելու է Հայաստանում տեղի ունեցած թավշյա ոչ բռնի հեղափոխությն ավարտը։

Այս համատեքստում նա կարևորեց ժողովուրդի ներուժի օգտագործումը պետության հետագա զարգացման գործում։

Загружается новость ... "Лево"

«Ցանկանում եմ, որ հեղափոխություից հետո ոչ ոք իր կյանքն ավարտված չհամարի։ Ըստ այդ տրամաբանության, մենք չպետք է թույլ տանք այնպիսի երևույթի զարգացում, որը կոչվում է «քաղաքական ռասիզմ», երբ մարդիկ հետապնդվում են միայն նրա համար, որ պաշտոններ են զբաղեցրել նախկին իշխանությունների օրոք, առավել ևս, որ մեր կառավարությունում կան մարդիկ, ովքեր աշխատել են նախկին իշխանությունների օրոք», – ասաց Փաշինյանը։

Նա նշեց, որ եկել է լիարժեք համախմբման ժամանակը` նշելով, որ բարիկադներ կառուցելու ժամանակ կա, կա նաև նրանք ապամոնտաժելու ժամանակաշրջան, և Հայաստանը մոտեում է երկրորդ փուլին, երբ շեշտը դրվելու է պետության կառուցման և զարգացման վրա։

«Սակայն այդպիսի մոտեցումը չի նշանակում ինդուլգենցիա նախկին կամ ներկա իշխանությունների որևէ ներկայացուցչի հանդեպ։ Հայաստանում բոլորը հավասար են օրենքի առջև, ոչ նախկին, ոչ ներկա պաշտոնյաների շրջանում չկան անձեռմխելի մարդիկ, և պետք է դա հասկանալ», – ասաց Փաշինյանը։

Միաժամանակ վարչապետն ընգծեց, որ դա չի նշանակում, թե իշխանությունները փակում են կառավարությունում և պետական համակարգում կադրային փոփոխություններ, օպտիմալացում և կատարելագործություն իրականացնելու հնարավորությունը։

«Հակառակը` այսօր կառավարությունում պաշտոնների 90 տոկոսը զբաղեցնում են մարդիկ, որոնք ունեցել են այդ կարգավիճակը նաև նախկին իշխանությունների օրոք։ Դա չի նշանակում, որ անհրաժեշտ է ազատել այդ 90 տոկոսը գործից և նորերին բերել, սակայն նրանք նույնպես չեն մնա անձեռմխելի։ Բացի այդ, նրանց շրջանում շատ են նրանք, ովքեր բացարձակ չեն ուզում աշխատել և ցանկանում են այնպես անել, որ ուրիշներն էլ աշխատելու ցանկություն չունենան։ Ակնհայտ է, որ գոյություն ունեն որոշ երևույթներ, որոնք կարելի է գնահատել որպես սաբոտաժ», – ասաց Փաշինյանը։

Հոկտեմբերի 2–ին ԱԺ–ի արձակումը թույլ չտվող օրինագծի ընդունումից հետո ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կոչով Բաղրամյան պողոտայում կազմակերպվեց բազմամարդ հանրահավաք, որի ժամանակ վարչապետը հայտարարեց ԲՀԿ–ական և ՀՅԴ–ական նախարարներին պաշտոններից ազատելու մասին։ -0-

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
23:06
12 Մարտի 2024
Հունվարի 1–ից մինչև մարտի 10–ն աշխատանքից ազատվել է 21 վարորդ․ պատճառներից մեկը Մարտի 8-ին կանանցից գումար գանձելն է
Հունվարի 1–ից մինչև մարտի 10–ն աշխատանքից ազատվել է 21 վարորդ․ պատճառներից մեկը Մարտի 8-ին կանանցից գումար գանձելն է
21:15
12 Մարտի 2024
Կիևյան կամուրջն ամբողջությամբ նորոգվում է․ նորոգման ընդհանուր արժեքը մոտ 502 մլն դրամ է (ՎԻԴԵՈ)
Կիևյան կամրջի ամբողջական նորոգումը կպահանջի շուրջ կես տարի, նորոգման ընդհանուր արժեքը մոտ 502 մլն դրամ է. ՎԻԴԵՈ
21:06
12 Մարտի 2024
Երևանում տրանսպորտը թանկացավ․ ավագանին ընդունեց նախագիծը
Երևանում տրանսպորտը թանկացավ․ ավագանին ընդունեց նախագիծը
14:40
12 Մարտի 2024
Եթե չպատասխանեն մեր հարցին, դուրս կգանք ՀԱՊԿ-ից․ Փաշինյան (ՎԻԴԵՈ)
Փաշինյանը հայտարարեց, որ եթե ՀԱՊԿ–ում չպատասխանեն Հայաստանի հարցին, ՀՀ–ն դուրս կգա ՀԱՊԿ–ից․ ՎԻԴԵՈ
13:01
12 Մարտի 2024
Չեմ բացառում, որ դելիմիտացիայի գործընթացը կարող է սկսվել Տավուշի մարզից․ վարչապետ
Փաշինյանի խոսքով, միշտ եղել է խոսակցություն, որ կարող է տարածքների փոփոխություն արվել
12:36
12 Մարտի 2024
Երբեք, ոչ մի քննարկման ժամանակ խոսք չի եղել և չի կարող լինել Տավուշի մարզի գյուղերն Ադրբեջանին հանձնելու մասին․ Փաշինյան
Փաշինյանը հայտարարեց, որ երբեք, ոչ մի քննարկման ժամանակ խոսք չի եղել, չի կարող լինել Տավուշի մարզի գյուղերն Ադրբեջանին հանձնելու մասին
12:24
12 Մարտի 2024
Երևանի քաղաքապետարանի դիմաց բողոքի ակցիա է՝ ընդդեմ հասարակական տրանսպորտի թանկացման
Երեքշաբթի Երևանի քաղաքապետարանի դիմաց բողոքի ակցիա է ընթանում՝ ընդդեմ հասարակական տրանսպորտի թանկացման
10:14
12 Մարտի 2024
ԿԳՄՍՆ–ն մեկնաբանել է կոնսերվատորիայի հնարավոր փակման շուր սկանդալային տեղեկությունները
ԿԳՄՍՆ–ն հանդես է եկել պարզաբանմամբ Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի փակման մասին շրջանառվող լուրերի կապակցությամբ
09:54
12 Մարտի 2024
ԱՄՆ-ն 52 միլիոն դոլար կհատկացնի Հայաստանում ժողովրդավարության ու տնտեսության ամրապնդմանը
Միացյալ Նահանգները ցանկանում է 52 միլիոն դոլար հատկացնել Հայաստանում ժողովրդավարության ու տնտեսության ամրապնդման համար
21:15
11 Մարտի 2024
Շաբաթ և կիրակի օրերին կենտրոնից Երևանի կենդանաբանական այգի կարելի է հասնել անվճար (ՎԻԴԵՈ)
Շաբաթ և կիրակի օրերին կենտրոնից Երևանի կենդանաբանական այգի կարելի է հասնել անվճար․ ՎԻԴԵՈ