ԶԼՄ-ները պարզել են, թե ով կպայքարի Երևանի քաղաքապետի պաշտոնի համար

30.03.2017, 13:21
Խորհրդարանական ընտրություններին մասնակցող քաղաքական ուժերն այս օրերին զուգահեռաբար զբաղված են Երևանի ավագանու ընտրությունների խնդրով:
ԶԼՄ-ները պարզել են, թե ով կպայքարի Երևանի քաղաքապետի պաշտոնի համար
ԵՐԵՎԱՆ, 30 մարտի. /Նովոստի-Արմենիա/. Խորհրդարանական ընտրություններին մասնակցող քաղաքական ուժերն այս օրերին զուգահեռաբար զբաղված են Երևանի ավագանու ընտրությունների խնդրով, գրում է «Հրապարակ» թերթը:

Հաղորդագրության մեջ նշվում է, որ ապրիլի 9-ից արդեն պետք է ներկայացվեն ավագանու ցուցակները:

«Ինչն ինտրիգային է մի շարք առումներով: ՀՀԿ-ի համար ինտրիգն այն է, որ 82 տոկոս վարկանիշ ունեցող, ՀՀԿ-ին իր անձով հաղթանակի տանող Կարեն Կարապետյանը և նրա համար ներդրումներ բերող Սամվել Կարապետյանը կարող են իրենց սեփական թեկնածուն առաջ քաշել քաղաքապետի պաշտոնում», - գրում է թերթը:

Հաղորդագրության մեջ նշվում է, որ, ըստ պայմանավորվածության, Սերժ Սարգսյանինն անվտանգության ոլորտն է, իրենցը` տնտեսության, իսկ Երևանը տնտեսություն է նախևառաջ: Այդուհանդերձ, այն, որ ՀՀ նախագահը Տարոն Մարգարյանին կարևոր դեր է տվել նախընտրական արշավում, և նա ՀՀԿ-ի ցուցակում երկրորդն է, ևս շատ բանի մասին է վկայում:

ԲՀԿ-ն, պարբերականի տվյալներով, կարող է պահանջել քաղաքապետի պաշտոնը Արգամ Աբրահամյանի` ՀՀ նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի որդու համար, ով «Ծառուկյան» դաշինքի ղեկավար Գագիկ Ծառուկյանի փեսան է: -0-