ԶԼՄ-ները հաղորդում են ՀՀ վարչապետի մոտալուտ հրաժարականի մասին
04.08.2016,
12:41
Իշխանական կուլիսներում համառ լուրեր կան ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի և կառավարության հրաժարականի մասին:
ԵՐԵՎԱՆ, 4 օգոստոսի. /Նովոստի-Արմենիա/. Իշխանական կուլիսներում համառ լուրեր կան ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի և կառավարության հրաժարականի մասին, գրում է «Հայկական Ժամանակ» թերթը:
Պարբերականը հիշեցնում է, որ «Սասնա ծռերի» կողմից զենքը վայր դնելուց հետո, նախագահ Սերժ Սարգսյանը հայտարարել էր ազգային համաձայնության կառավարություն ձևավորելու մասին:
«Այդ հայտարարությունը կարող է ենթադրել գործող կառավարության հրաժարականը: Բայց դատելով Սերժ Սարգսյանի մարտավարությունից` նա նման դեպքերում կտրուկ փոփոխություններ չի անում, որոշ ժամանակ դադար է վերցնում, հետո նոր ինչ-որ քայլեր ձեռնարկում», - նշվում է հաղորդագրության մեջ: -0-