Ընդդիմադիր ՀԱԿ–ը որևէ սպասելիք չունի ՀՀ նոր կառավարությունից

26.09.2016, 14:34
Ընդդիմադիր ՀԱԿ–ը որևէ սպասելիք չունի Հայաստանում ձևավորվող նոր կառավարությունից, երկուշաբթի լրագրողներին հայտարարեց ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը։
Ընդդիմադիր ՀԱԿ–ը որևէ սպասելիք չունի ՀՀ նոր կառավարությունից
ԵՐԵՎԱՆ, 26 սեպտեմբերի. /Նովոստի–Արմենիա/. Ընդդիմադիր ՀԱԿ–ը որևէ սպասելիք չունի Հայաստանում ձևավորվող նոր կառավարությունից, երկուշաբթի լրագրողներին հայտարարեց ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը։

Նրա խոսքով` իշխող կուսակցությունը նախաձեռնել է փոփոխություններ կառավարությունում խորհրդարանական ընտրությունների նախաշեմին` ժողովրդի սերը նվաճելու նպատակով։

Հայաստանում խորհրդարանական ընտրությունները կանցկացվեն 2017 թ.–ի գարնանը։

«Ընտրությունների նախաշեմին նոր վարչապետի նշանակման նպատակն է տպավորություն ստեղծել, թե իբր իրականում տեղի են ունենում ինչ–որ փոփոխություններ», – ասաց Զուրաբյանը։

Նա նաև նշեց, որ իշխանությունները օգտագործել են տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններում ՀԱԿ–ի կողմից կիրառվող «Ընտրի՛ր փոփոխությունները» նշանաբանը` փոխելով վարչապետին և կառավարությունը։

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը սեպտեմբերի 13–ին հրամանագիր է ստորագրել Կարեն Կարապետյանին վարչապետի պաշտոնում նշանակելու մասին հրաժարական տված Հովիկ Աբրահամյանի փոխարեն։

Սեպտեմբերի 26–ին ՀՀ ԱԺ–ն արտահերթ նիստի ժամանակ կքննարկի կառավարության կազմում նախատեսված կառուցվածքային փոփոխությունները։–0–