Երևանը Սիրահարների օրվա թոփ 10 քաղաքների ցանկում է ռուսաստանցիների համար

01.02.2017, 14:09
Երևանը ներառվել է զբոսաշրջության քաղաքների լավագույն տասնյակում ռուսաստանցիների համար Սիրահարների օրը:
Երևանը Սիրահարների օրվա թոփ 10 քաղաքների ցանկում է ռուսաստանցիների համար

ԵՐԵՎԱՆ, 1 փետրվարի. /Նովոստի-Արմենիա/. Երևանը ներառվել է զբոսաշրջության քաղաքների լավագույն տասնյակում ռուսաստանցիների համար Սիրահարների օրը:

Ամենաճանաչված քաղաքները Սիրահարների օրը (փետրվարի 14) ռոմանտիկ զբոսաշրջությունների համար որոշել է հյուրանոցների որոնման RoomGuru.ru ծառայությունը:

Վարկանիշը կազմվել է երկու հոգու համար 2017 թ.-ի փերտվարի 13-15-ը հյուրանոցների ամրագրման տվյալների հիման վրա:

Երևանը 2017 թ.–ի 12 ամենաբյուջետային ուղղությունների թոփում է>>

Երևանը զբաղեցրել է տասերորդ տեղը Սիրահարների օրը ռուսաստանցի զբոսաշրջիկների նախընտրելի վայրերի շրջանում:

Առաջին տասնյակում են նաև Փարիզը, Հռոմը, Մինսկը, Թբիլիսին, Բաքուն, Տալլինը, Բուդապեշտը, Բարսելոնան, Վիենան և Երևանը:

Երևանը` թաքնված մարգարիտ. The Hunting Places–ը կոչ է անում այցելել Հայաստան>>

RoomGuru.ru ծառայության տվյալներով, հյուրանոցում իջևանելու ամենաէժան օրավարձը Մինսկում է (օրը 50 դոլար), իսկ ամենաթանկը` Փարիզը (110 դոլարից ավել): Երևանում օրավարձը կկազմի միջինը 55 դոլար:

ТурСтат գործակալության կանխատեսմամբ, 2017 թ.-ին ռուս զբոսաշջիկների արտասահմանյան ուղևորությունների թիվը կավելանա 10 տոկոսով:

Ամենաճանաչված երեք ռուսական քաղաքները Սիրահարների տոնին Սանկտ Պետերբուրգն է, Մոսկվան և Կազանը:

34travel պորտալը ներկայացրել է Երևանի ցնցող վայրերը>>

RoomGuru.ru-ն HotelsCombined.com ծառայության ռուսական կայքն է, որը վերջին չորս տարվա ընթացքում ճանաչվել է աշխարհում հյուրանոցների որոնողական լավագույն համակարգը` World Travel Awards մրցանակաբաշխության տվյալներով: -0-