ԵՐԵՎԱՆ, 13 հունվարի. /Նովոստի–Արմենիա/. ՀՀ պաշտպանության նախարարության մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը հերքել է ադրբեջանական ԶԼՄ–ների տարածած տեղեկատվությունը պայթուցիկ սարքի մասին, որն իբր գցվել է հայկական անօդաչու սարքից։
Ուրբաթ ադրբեջանական ԶԼՄ–ները, հղում անելով այդ երկրի ՊՆ–ին, տեղեկացրել էին, որ Թովուզի շրջանում հայկական անօդաչու սարքի կողմից իբր պայթուցիկ սարք է վայր գցվել։
Հովհաննիսյանի խոսքով, դա բացարձակ սուտ է։ «Դա պարզապես ծիծաղելի է», – ասաց ՀՀ պաշտպանության նախարարության մամուլի քարտուղարը։–0–
Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում