416.92
4.78
387.22
+16
Եղանակը Երևանում
Հայ

Երևանը 2017 թ.–ի 12 ամենաբյուջետային ուղղությունների թոփում է

12:50
01 Փետրվարի 2017

ԵՐԵՎԱՆ, 1 փետրվարի. /Նովոստի–Արմենիա/. Բրիտանական Momondo միջազգային որոնողական համակարգը հրապարակել է 2017 թ.–ի ամենաբյուջետային տուրիստական ուղղությունների ամսական ցանկը։

Միաժամանակ, բրիտանական որոնողական համակարգի տվյալներով, Երևանը դարձել է ամենաբյուջետային հանգստավայրը այս տարվա հունիսին։

Երևանը գլխավորել է ռուսաստանցիների նախընտրած զբոսաշրջային ուղղությունների տասնյակը 2016 թվականին>>

Վարկանիշի հեղինակներն առաջարկում են զբոսաշրջիկներին անպայման զբոսնել Երևանի Հյուսիսային պողոտայով, որը ձգվում է Օպերային թատրոնի շենքից մինչև Հանրապետության հրապարակ, որտեղ կարելի է զմայլվել հայտնի «Երգող շատրվաններով»։

Momondo–ն խորհուրդ է տալիս Երևանի հյուրերին վայլել երկարատև ամառային գիշերները «վարդագույն» քաղաքում, ինչպես նաև այցելել գողտրիկ սրճարաններն ու անպայման համտեսել լահմաջո։ 

лагмаджо

Հայաստանում տարածված «ֆաստֆուդի» հնգյակը>>

Որոնողական համակարգն իր ցանկում ներառել է նաև Սոֆիան (Բուլղարիա), ուր ավելի լավ է այցելել հունվարին, փետրվար ամսվա ամենաբյուջետային ուղղությունն է Սան Անտոնիոն (Տեխաս, ԱՄՆ), մարտին` Վալպարաիսոն (Չիլի), ապրիլին` Բրագան (Բուլղարիա), մայիսին` Լաս Պալմաս դե Գրան Կանարիան (Իսպանիա), հուլիսին`Բելֆաստը (Հյուսիսային Իռլանդիա), օգոստոսին` Լվովը (Ուկրաինա), սեպտեմբերին` Պրիշտինան (Կոսովո), հոկտեմբերին` Պանաման (Պանամա), նոյեմբերին` Կալամատան (Հունաստան), դեկտեմբերին` Սարաևոն (Բոսնիա և Հերցեգովինա)։

Հայաստանը ներառվել է բրիտանական պորտալի` զբոսաշրջային սլոգանների համաշխարհային քարտեզում>>

Վարկանիշում ներառվելու չափորոշիչներն են սննդի և տեղական գարեջրի գները, տաքսի ծառայությունների սակագները, ինչպես նաև երեք աստղանի հյուրանոցում ընտանիքի համար (երկու մեծահասակ և երկու երեխա) իջևանելու սակագինը։–0–

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

Partners News
ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
19:37
02 Հունիսի 2023
Երևանի կենտրոնում փողոցներ են փակ լինելու. ոստիկանությունը զգուշացնում է
ՀՀ ոստիկանությունը զգուշացնում է, որ Երևանի կենտրոնում փողոցներ են փակ լինելու
16:17
02 Հունիսի 2023
Վարչապետի աշխատակազմը կեղծ լուրերի դեմ պայքարի ռազմավարություն է մշակում
Վարչապետի աշխատակազմը և «Հանրային կապերի և տեղեկատվության կենտրոն» ՊՈԱԿ–ը մշակում են ֆեյք լուրերի դեմ պայքարի ռազմավարություն
15:59
02 Հունիսի 2023
Երևանում մեկնարկում են «Գինու օրերը» (ՖՈՏՈ)
Հունիսի 2, 3, 4-ին Երևանի Թումանյան, Սարյան և Մոսկովյան փողոցներում կանցկացվի ավանդական դարձած «Երևանի Գինու Օրեր» փառատոնը. ՖՈՏՈ
14:12
02 Հունիսի 2023
Չինաստանը 10 մլրդ դրամ կտրամադրի ՀՀ ամենամեծ հեռուստատեսային տաղավարի կառուցման համար. ի՞նչ տեսք կունենա տաղավարը (ՖՈՏՈ, ՎԻԴԵՈ)
Չինաստանը 10 մլրդ դրամ կտրամադրի ՀՀ ամենամեծ հեռուստատեսային տաղավարի կառուցման համար. ի՞նչ տեսք կունենա տաղավարը. ՖՈՏՈ, ՎԻԴԵՈ
11:54
02 Հունիսի 2023
Երևանի կենտրոնում մի շարք փողոցներ 3 օր փակ են լինելու (ՍԽԵՄԱ)
Ուշադրություն. Երևանի կենտրոնում մի շարք փողոցներ 3 օր փակ են լինելու. ՍԽԵՄԱ
10:01
02 Հունիսի 2023
1975 թվի քարտեզով ՀՀ 29.800 քկմ մեջ մտնում են նաև Սոթք-Խոզնավար հատվածը. Փաշինյան
Փաշինյանը հայտարարել է, որ 1975 թվի քարտեզով ՀՀ 29.800 քկմ մեջ մտնում են նաև Սոթք-Խոզնավար հատվածի այն տարածքները, որոնք օկուպացվել են վերջին հարձակումների հետևանքով
22:28
01 Հունիսի 2023
Հնարավորություն ունեցանք անդրադառնալու բոլոր թեմաներին, որոնք քննարկել ենք մայիսին Բրյուսելում. Միշելը՝ հնգակողմ հանդիպման մասին
Միշելը նաև հայտարարել է, որ մտադիր է կրկին հրավիրել Ալիևին, Փաշինյանին, Շոլցին և Մակրոնին Եվրոպական քաղաքական համայնքի հաջորդ հանդիպմանը, որը տեղի կունենա Իսպանիայում
22:19
01 Հունիսի 2023
Սահմանազատում, տրանսպորտային, տնտեսական ենթակառուցվածքներ. ի՞նչ են քննարկել Փաշինյանն ու Ալիևը Քիշնևում
Սահմանազատում, տրանսպորտային, տնտեսական ենթակառուցվածքներ. ի՞նչ են քննարկել Փաշինյանն ու Ալիևը Քիշնևում
12:18
01 Հունիսի 2023
4 քննիչ է ձերբակալվել թմրանյութի շրջանառության կասկածանքով
Երևանում 4 քննիչ է ձերբակալվել թմրանյութի շրջանառության կասկածանքով
11:59
01 Հունիսի 2023
«Պատիվ ունեմ» դաշինքի նախընտրական շտաբի պետը ընտրակաշառք տալու համար դատապարտվել է 4 տարի ազատազրկման
«Պատիվ ունեմ» դաշինքի նախընտրական շտաբի պետը ընտրակաշառք տալու համար դատապարտվել է 4 տարի ազատազրկման