Երևանում տեղադրվել է ազգային–ազատագրական շարժման գործիչ Գարեգին Նժդեհի արձանը
25.05.2016,
15:45
XX դարասկզբի հայկական ազգային–ազատագրական շարժման հայտնի գործիչ Գարեգին Նժդեհի արձանն է չորեքշաբթի տեղադրվել Երևանում` կառավարութայն երրորդ մասնաշենքի դիմաց:

ԵՐԵՎԱՆ, 25 մայիսի. /Նովոստի–Արմենիա/. XX դարասկզբի հայկական ազգային–ազատագրական շարժման հայտնի գործիչ Գարեգին Նժդեհի արձանն է չորեքշաբթի տեղադրվել Երևանում` կառավարութայն երրորդ մասնաշենքի դիմաց, Վերնիսաժի հարևանությամբ։
Հուշարձանի պաշտոնական բացումը նախատեսված է մայիսի 28–ին` Առաջին հանրապետության օրը։
Գարեգին Նժդեհը (Գարեգին Տեր–Հարությունյան) հայտնի պետական և ռազմական գործիչ է, քաղաքագետ-իմաստասեր (1886-1955 թթ.), ով XX դարասկզբին պայքարել է Հայաստանի կայացման և տարածքային ամբողջականության պահպանման համար։ –0–