ԵՐԵՎԱՆ, 2 մայիսի. /Նովոստի–Արմենիա/.Արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում այսօր։
ՀՀ ԱԻՆ Փրկարար ծառայության հաղորդմամբ, մայիսի 2-ին ժամը 10:51-ին Երևանի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատի օղակի հրամանատարից տեղեկություն է ստացվել, որ մշտական տեղակայման վայր վերադառնալու ճանապարհին նկատել է, որ Երևան քաղաքի Տիգրան Մեծ և Քրիստափոր փողոցների խաչմերուկում, ցուցարարները փակել են ճանապարհը, ինչի հետևանքով տաքսի ծառայություն մատուցող ավտոմեքենան չի կարողանում ուղևոր հղի կնոջը տեղափոխել Էրեբունի ԲԿ:
Փրկարարները Մ. Մ.-ին (ծնված 1994 թ.) տեղափոխել են «Էրեբունի» ԲԿ:–0–