Երևանում փոխգնդապետ է ձերբակալվել խոշոր չափի կաշառք ստանալու ժամանակ
02.06.2016,
11:08
Երևանում փոխգնդապետ է ձերբակալվել առանձնակի խոշոր չափի կաշառք ստանալու ժամանակ։

ԵՐԵՎԱՆ, 2 հունիսի. /Նովոստի–Արմենիա/. Երևանում փոխգնդապետ է ձերբակալվել առանձնակի խոշոր չափի կաշառք ստանալու ժամանակ։
Ինչպես Facebook սոցցանցի իր էջում հաղորդել է ՀՀ ՊՆ մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը, ՀՀ ՊՆ Ռազմական ոստիկանության հատուկ օպերատիվ ծառայության աշխատակիցների հետևողական աշխատանքի շնորհիվ, առանձնակի խոշոր չափի կաշառք` 5000 ԱՄՆ դոլար, ստանալու ժամանակ ձերբակալվել է Երևան քաղաքի Մաշտոցի զինկոմիսարիատի 2-րդ բաժնի պետ, փոխգնդապետ Շանթ Ավետիսյանը:–0–