ԵՐԵՎԱՆ, 11 ապրիլի./Նովոստի–Արմենիա/. Դինոզավրերի պարկ է (DINO LAND) բացվելու Երևանում։
DINO LAND-ն իրենից ներկայացնելու է հրաշքների աշխարհ, ուր միլիոնավոր դարերի խորքից վերադարձել են Դինոզավրերը, նշվում է այգու Facebook–յան էջում:
«Առաջին անգամ Հայաստանում դարերի խորքից վերադառնում են Դինոզավրերը, որոնք կհանգրվանեն գեղատեսիլ այգում՝ ԴԻՆՈՊԱՐԿՈՒՄ», – հայտնում են կազմակերպիչներն ու ավելացնում, որ այժմ պարկում կատարվում են բարեկարգման աշխատանքներ:
«Բացման օրը հստակ լինելու դեպքում ինֆորմացիան կտեղադրվի Facebook–յան էջում», – նշում են կազմակերպիչները։–0–