+19
Եղանակը Երևանում
Հայ

Երևանում «Նոյ» ազգագրական թաղամասի կառուցման մեջ նախատեսվում է ներդնել մոտ 150 մլն դոլար

12:52
29 Նոյեմբերի 2017

ԵՐԵՎԱՆ, 29 նոյեմբերի. /Նովոստի–Արմենիա/. Հայաստանի զարգացման հիմնադրամը աշխարհի 4 առաջատար ընկերություններից ստացել է «Նոյ» ազգագրական թաղամասի ճարտարապետական և բիզնես պլանավորման նախագծերը և ներկայացնում է մասնագետների քննարկմանը, հաղորդում է Հայաստանի զարգացման հիմնադրամի լրատվական ծառայությունը։

4 նախագծերի էլեկտրոնային տարբերակները և հարցաթերթիկը հասանելի են հետևյալ հղումով։

Ազգագրագետների, ճարտարապետների, տուրիզմի մասնագետների ու հանրության այլ անդամների ուղարկած կարծիքները խմբավորելուց, մշակելուց հետո կներկայացվեն ներդրողներին և կընտրվի հաղթող ընկերությունը։

Загружается новость ... "Лево"

ՀԶՀ հայտարարած մրցույթին մասնակցել և աշխատանք են ներկայացրել ամերիկյան «AECOM», բրիտանական «ARUP», լիբանանյան «ERGA» և ամերիկյան «SWA» ընկերությունները, որոնք զբոսաշրջային ուղղությունների ծրագրման 30-60 տարվա հաջող փորձ ունեն աշխարհով մեկ։

Հայաստանի զարգացման հիմնադրամը մրցույթի մասնակիցների առջև խնդիր էր դրել ստեղծել Հայաստանի տարբեր տարածաշրջանների ճարտարապետական, խոհանոցային, արվեստի, արհեստների լավագույն մշակույթը, սովորույթներն ու ավանդույթները ներկայացնող թաղամասի հայեցակարգ։

«Մասշտաբային ներդրումային ծրագրով Երևանում կառուցվելիք թաղամասը կմեծացնի Հայաստանի զբոսաշրջային բազմազանությունն ու գրավչությունը։ Ծրագրի բիզնես տրամաբանությամբ, Երևան այցելող զբոսաշրջիկը թաղամասում, որպես այցեքարտ, ծանոթանալով, ասենք, Գորիսի կամ Լոռվա կոլորիտին, կշահագրգռվի այցելել նաև մարզեր ու ավելին տեսնել»,- նշել է Հայաստանի զարգացման հիմնադրամի գործադիր տնօրեն Արմեն Ավակ Ավակյանը։

Նախնական գնահատմամբ շուրջ 150 միլիոն դոլարի ներդրումով թաղամասի կառուցման ծրագրի մասին հայտարարել է վարչապետ, ՀԶՀ հոգաբարձուների խորհրդի նախագահ Կարեն Կարապետյանը։

Լավագույն նախագծի ընտրությունից հետո հաղթող ընկերությունը փետրվարին կներկայացնի թաղամասի մաստեր պլանը, շինարարությունը նախատեսվում է սկսել գարնանը։–0–

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

Partners News
ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
15:26
28 Մարտի 2023
Շուրջ 20մլն դրամի վնաս. մանկապարտեզի տնօրենը տարբեր հաստիքներին գրանցել է իրեն ծանոթ 17 անձանց
Շուրջ 20մլն դրամի վնաս. մանկապարտեզի տնօրենը տարբեր հաստիքներին գրանցել է իրեն ծանոթ 17 անձանց
16:16
27 Մարտի 2023
36 ժամ ջուր չի լինի Երևանի երկու վարչական շրջաններում
36–ժամյա ջրանջատում է նախատեսված Երևանի երկու վարչական շրջաններում
12:05
27 Մարտի 2023
Կասկադի բոլոր ծառատեսակները պետք է փոխարինվեն. Ավինյան (ՎԻԴԵՈ)
Կասկադը Երևանի սիրտն է, Երևանի սրտում բոլոր ծառատեսակները պետք է փոխարինվեն, ասել է Ավինյանը. ՎԻԴԵՈ
10:09
27 Մարտի 2023
ԿԸՀ-ն ներկայացրել է Անի և Սիսիան համայնքների ընտրությունների նախնական արդյունքները
ԿԸՀ-ն ներկայացրել է Անի և Սիսիան համայնքների ընտրությունների նախնական արդյունքները
10:15
25 Մարտի 2023
Այսօր մետրոյի աշխատանքային գրաֆիկում փոփոխություններ կլինեն
Այսօր մետրոյի աշխատանքային գրաֆիկում փոփոխություններ կլինեն
15:39
24 Մարտի 2023
ՀՀ իշխանությունները հստակեցրել են Ակադեմիական քաղաքի «ճանապարհային քարտեզը»
Ակադեմիական քաղաքում կկառուցվեն բնակելի տարածքներ, գիտահետազոտական կենտրոններ, սպորտային ենթակառուցվածքներ, այգի, ամֆիթատրոն՝ նախատեսված 50 հազար մարդու համար
14:58
24 Մարտի 2023
Ժաննա Անդրեասյանը հայտնեց, թե երբ կսկսվի Հատիս լեռան վրա Հիսուս Քրիստոսի արձանի կառուցումը
ԿԳՄՍ նախարարը հայտնեց, թե երբ կսկսվի Հատիս լեռան վրա Հիսուս Քրիստոսի արձանի կառուցումը
14:39
24 Մարտի 2023
Այսօր մինչև 20։00–ն ջուր չի լինի Երևանի վարչական շրջաններից մեկում
Այսօր մինչև 20։00–ն ջուր չի լինի Երևանի վարչական շրջաններից մեկում
12:37
24 Մարտի 2023
Ծառերի սպա՞նդ, թե՞ փոխարինում. ի՞նչ տեսք կունենա Կասկադը, կամ «կանաչ» սկանդալ Երևանում
Նախօրեից Երևանի փողոցներում և սոցցանցերի հայկական տիրույթում կրքերը չեն հանդարտվում՝ կապված քաղաքապետարանի կողմից Կասկադի տարածքում ծառերը հատելու մտադրության հետ
15:20
23 Մարտի 2023
Ամբողջությամբ փակ են լինելու Երևանի որոշ առանցքային խաչմերուկներ (ՍԽԵՄԱ)
Ամբողջությամբ փակ են լինելու Երևանի որոշ առանցքային խաչմերուկներ. ՍԽԵՄԱ
13:44
23 Մարտի 2023
Վարժական հավաքների կանչված և աշխատող պահեստազորայինների աշխատավարձն ամբողջությամբ կպահպանվի
Վարժական հավաքների կանչված և աշխատող պահեստազորայինների աշխատավարձն ամբողջությամբ կպահպանվի
13:10
23 Մարտի 2023
Դերասանուհի Լուսինե Կիրակոսյանի վիճակը շարունակում է գնահատվել ծանր
Մարտի 18-ին Լուսինե Կիրակոսյանը շտապօգնության մեքենայով  տեղափոխվել էր Էրեբունի ԲԿ