Երևանի քաղաքապետարանը զգուշացնում է գրավված ՊՊԾ գնդի շենքի մերձակա մի շարք փողոցների երթևեկության դադարեցման մասին

17.07.2016, 22:51
Երևանի քաղաքապետարանը նախազգուշացնում է, որ անորոշ ժամանակով դադարեցվում է զինված անձանց կողմիվ գրավված ՊՊԾ գնդի շենքի մերձակա մի շարք փողոցների երթևեկությունը։
Երևանի քաղաքապետարանը զգուշացնում է գրավված ՊՊԾ գնդի շենքի մերձակա մի շարք փողոցների երթևեկության դադարեցման մասին
ԵՐԵՎԱՆ, 17 հուլիսի. /Նովոստի–Արմենիա/. Երևանի քաղաքապետարանը նախազգուշացնում է, որ անորոշ ժամանակով դադարեցվում է զինված անձանց կողմիվ գրավված ՊՊԾ գնդի շենքի մերձակա մի շարք փողոցների երթևեկությունը։

«Անորոշ ժամանակով դադարեցված է երթևեկությունը մայրաքաղաքի Խորենացի փողոցի Սարի Թաղ բարձրացող ճանապարհի սկզբնամասից մինչև Սասունցի Դավիթ փողոց ընկած միջանկյալ հատվածում», – կիրակի հաղորդեցին Երևանի քաղաքապետարանի մամուլի ծառայությունից։

Ըստ հաղորդագրության`նշված ճանապարհահատվածով իրականացվող հասարակական տրանսպորտի աշխատանքը կազմակերպվում է Տիգրան Մեծ պողոտայով և Սասունցի Դավիթ փողոցով:

Կիրակի լուսադեմին մի խումբ զինված անձինք մուտք են գործել ՀՀ ոստիկանության պարեկապահակային ծառայության գնդի տարածք և բռնության սպառնալիքով պահում են այնտեղ գտնվող անձանց։ Հարձակման ժամանակ մեկ ոստիկան զոհվել է, չորսը` վիրավորվել։ Որոշ տեղեկություններով` զինված անձինք «Հիմնադիր խորհրդարան» արմատական ընդդիմադիր կազմակերպության կալանավորված առաջնորդ Ժիրայր Սեֆիլյանի կողմնակիցներն են, ովքեր պահանջում են ազատել նրան։ -
0-