ԵՐԵՎԱՆ, 1 նոյեմբերի. /Նովոստի–Արմենիա/. 8 ժամ ջուր չի լինի Երևանի Կենտրոն համայնքում։
Ինչպես հաղորդում է «Վեոլիա Ջուր» ընկերությունը, վթարի վերացման աշխատանքներով պայմանավորված` նոյեմբերի 2-ին ժամը 10.00-18.00 կդադարեցվիԵրևանի Կենտրոն վարչական շրջանի՝ Ռոստոմի, Տոլստոյի, Աղյուսագործների, Արհեստավորների 1-ին փողոցների, Զավարյան 20-ից 64, Քաջազնունի 16-ից 110, Նար-Դոսի 30-ից 145, Քրիստափորի 10-ից 140, Խորենացի 47/7 համարների ջրամատակարարումը:
«Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար», – նշվում է հաղորդագրության մեջ։–0–