Երևանի կենտրոնական մի շարք փողոցներում կկատարվեն երթևեկության կազմակերպման փոփոխություններ

15.06.2016, 11:17
2016 թվականի հունիսի 15-ից Երևան քաղաքի Դեղատան և Մ. Մկրտչյան փողոցներում կկատարվեն երթևեկության կազմակերպման փոփոխություններ:
Երևանի կենտրոնական մի շարք փողոցներում կկատարվեն երթևեկության կազմակերպման փոփոխություններ
ԵՐԵՎԱՆ, 15 հունիսի. /Նովոստի–Արմենիա/. Ճանապարհային երթևեկության բարելավման և հապաղումներից ու հնարավոր խցանումներից խուսափելու նպատակով՝ 2016 թվականի հունիսի 15-ից Երևան քաղաքի Դեղատան և Մ. Մկրտչյան փողոցներում կկատարվեն երթևեկության կազմակերպման փոփոխություններ, հաղորդում է ՀՀ ոստիկանության մամուլի ծառայությունը։

Մասնավորապես, Դեղատան փողոցի՝ Մհեր Մկրտչյան և Վազգեն Սարգսյան փողոցների միջև ընկած միակողմանի երթևեկության հատվածում կփոխվի երթևեկության ուղղությունը՝ Վ. Սարգսյան փողոցից Մ. Մկրտչյան փողոց, իսկ Մ. Մկրտչյան փողոցի՝ Մ. Խորենացու և Դեղատան փողոցների հատվածում միակողմանի երթևեկության փոխարեն կկազմակերպվի երկկողմանի երթևեկություն:–0–