ԵՐԵՎԱՆ, 25 դեկտեմբերի. /Նովոստի–Արմենիա/. Երևանի ավագանին 38 կողմ, 5 դեմ և 3 ձեռնպահ ձայներով հաստատեց քաղաքի 2019 թ.–ի բյուջեն։
Նշենք, որ Երևանի 2019 թ.–ի բյուջեով նախատեսվում է 83 մլրդ 77 մլն 572.0 հազ. դրամ եկամուտ, 84 մլրդ 346 մլն 812.0 հազ. դրամ ծախս, դեֆիցիտը՝ 1 մլն 269.240 հազ. դրամ։–0–