ԵՐԵՎԱՆ, 16 մարտի. /Նովոստի-Արմենիա/. «Հաց բերող» Արթուր Սարգսյանի մահվան հետ կապված բողոքի ակցիայի մասնակիցները հավաքվել են Հանրապետության Հրապարակի մոտ գտնվող Արդարադատության նախարարության շենքի մոտ:
Загружается новость ... "Лево"
Ակցիան սկսվել է հինգշաբթի երեկոյան: Ակտիվիստների շարքում է ծայրահեղական ընդդիմադիր Շանթ Հարությունյանի որդի Շահեն Հարությունյանը:
Երևանի ոստիկանության փոխխոստիկանապետ Վալերի Օսիպյանը անընդհատ դիմում է ակտիվիստներին` կոչ անելով չսրել իրավիճակը և բախումների չհրահրել:
Շահեն Հարությունյանը հայտարարեց, որ նրանք չեն պայքարում ոստիկանության դեմ, և իր հերթին ևս խնդրեց չսրել իրավիճակը:
Ոստիկանությունը թույլ չի տալիս մասնակիցներին մոտենալ Արդարադատության շենքին: -0-