410.04
4.03
388.59
+25
Եղանակը Երևանում
Հայ

Ոսկեհատի բնակիչը ձիեր է գողացել, մորթել ու միսն իրացրել երևանյան շուկաներում (ՏԵՍԱՆՅՈւԹ)

19:48
03 Փետրվարի 2017
ԵՐԵՎԱՆ, 3 փետրվարի. /Նովոստի–Արմենիա/. Ոսկեհատ գյուղի բնակիչը Աղձ գյուղի արոտավայրերից գողացել է 5 ձի, մորթել և միսը վաճառել Երևանում։

Ինչպես հաղորդում է ՀՀ ոստիկանության մամուլի ծառայությունը, հունվարի 21-ին ոստիկանության Աշտարակի բաժին դիմած գյուղացին պատմել է, որ Ոսկեհատ գյուղի տարածքում պարկի մեջ գտել է իր կորած ձիերի մնացորդները և վստահ է, որ դրանք գողացել ու մորթել են:

Նա նշել է, որ անասնակերը վերջացել էր, ձմեռով ձիերը արոտավայր էր տարել, իսկ ինքը, ցրտին չդիմանալով, տուն էր եկել, հետո հայտնաբերել, որ աշխետները կորել են։

Ոստիկաններն ուսումնասիրել են այն հատվածը, որտեղ գյուղացին գտել էր ձիերի մնացորդները:

«Հավանաբար ձիերին սայլակով էին բերել. սայլանիվի հետքերը մոտակա տներից մեկն էին տանում», – նշվում է հաղորդագրության մեջ։

Ոստիկանները նշված տան դարպասից այն կողմ գտել են սայլակը: Բակում` ծառի տակ, մորթված անասունի արյան հետքեր տեսել, գոմի մոտ` արյունով պարան:

ՀՈԲ տեսուչ Ներսիկ Խաչատրյանի խոսքով, Ոսկեհատ գյուղում կատարված որոնողական աշխատանքների և հարցումների արդյունքում պարզվել է, որ ձիերը գողացել և մորթել է նույն գյուղի բնակիչ Գաբրիել Ազիզյանը:

«Հունվարի 21-ին Գաբիել Ազիզյանին նշված գողությունը կատարելու կասկածանքով բերման է ենթարկվել ոստիկանության Աշտարակի բաժին», – նշեց Ներսիկ Խաչատրյանը։

Գաբրիել Ազիզյանն իր հերթին չի հերքել արարքն ու պատմել, թե ինչպես է այդ ամենը եղել։

«Տեսա, որ ձիերը մի քանի օր դաշտում են, մտածելով, որ տեր չունեն, մեկին բռնեցի, կապեցի, մյուս չորսը հետևից եկան: Բերեցի մեր գոմ: Մորթեցի, հետո ավտո կանչեցի, տարա Երևան, մսի պասաժում հանձնեցի», – նշել է Ազիզյանը։

Հաղորդագրության մեջ նաև նշվում է, որ Երևանի շուկաներից մեկում անծանոթ վերավաճառողին վաճառելիս Ազիզյանը չի էլ նշել, որ ձիու միս է: Իսկ թե նա ում էր վաճառելու, ինչպես էր միսն օգտագործվելու, դժվար է ասել:

Գաբրիել Ազիզյանը խոստովանական բացատրություն է տվել: Քննությունը շարունակվում է:–0–


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

Partners News
ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
14:13
28 Սեպտեմբերի 2023
Ի՞նչ է սպասվում, երբ Հռոմի ստատուտի վավերացումից հետո ՌԴ նախագահը մուտք գործի Հայաստան. պարզաբանում է Միջազգային իրավական հարցերով Հայաստանի ներկայացուցիչը
Ի՞նչ է սպասվում, երբ Հռոմի ստատուտի վավերացումից հետո ՌԴ նախագահը մուտք գործի Հայաստան
13:39
28 Սեպտեմբերի 2023
Երևանում ավտոբուսների ժամանման միջակայքը կարող է ավելանալ, քաղաքապետարանից նշել են պատճառը
Երևանում ավտոբուսներն այս օրերին ուշացումով են ժամանում, քաղաքապետարանից նշել են պատճառը
00:11
28 Սեպտեմբերի 2023
Վարդան Ղուկասյանը Մարությանին ու Թևանյանին առաջարկ է արել
Վարդան Ղուկասյանը Մարությանին ու Թևանյանին առաջարկ է արել
00:05
28 Սեպտեմբերի 2023
«Մայր Հայաստանը» պատրաստ է իր քվեն տալ Հայկ Մարությանին. հայտարարություն
«Մայր Հայաստան» դաշինքը հայտարարություն է տարածել Երևանի քաղաքապետի նշանակման կապակցությամբ
23:42
27 Սեպտեմբերի 2023
Մարությանը համաձայնվել է Վարդան Ղուկասյանի պահանջի հետ, բայց պայման է նշել
Մարությանը համաձայնվել է Վարդան Ղուկասյանի պահանջի հետ, բայց պայման է նշել
21:11
27 Սեպտեմբերի 2023
«Ռոսիա» ավիաընկերությունը լրացուցիչ չվերթեր է գործարկում Սանկտ Պետերբուրգից Երևան
Ավիաընկերության չվացուցակում ավելացվել է լրացուցիչ չվերթ դեպի Երևան
19:45
27 Սեպտեմբերի 2023
ՀՀ ԱԳՆ-ն կձեռնարկի բոլոր միջոցները Ռուբեն Վարդանյանի իրավունքների պաշտպանությունը և նրա վերադարձն ապահովելու համար
ՀՀ ԱԳ նախարարությունը բազմիցս շեշտել է Լաչինի միջանցքով Լեռնային Ղարաբաղից Հայաստան անձանց տեղաշարժի անարգել ապահովման հրամայականը
14:37
27 Սեպտեմբերի 2023
Ադրբեջանցիները ձերբակալել են Ռուբեն Վարդանյանին
Ռուբեն Վարդանյանը կինը հայտնել է, որ Վարդանյանը ձերբակալվել և գերեվարվել է ադրբեջանական իշխանությունների կողմից սահմանին, երբ փորձում էր հազարավոր այլ հայերի հետ հեռանալ Արցախից
12:55
27 Սեպտեմբերի 2023
Կարեն Վարդանյանը 123 մլն դրամ է տրամադրել 44-օրյա պատերազմի հետևանքով տեղահանված 4 և ավելի երեխա ունեցող բազմազավակ 412 ընտանիքի
Կարեն Վարդանյանը 123 մլն դրամ է տրամադրել 44-օրյա պատերազմի հետևանքով տեղահանված 4 և ավելի երեխա ունեցող բազմազավակ 412 ընտանիքի    
14:08
26 Սեպտեմբերի 2023
Կոռնիձորում բուժօգնության կետեր են գործում, առաջին 2 օրում ծառայություն է մատուցվել 725 քաղաքացու, որոնցից 355 երեխա և 22 հղի
Տեղում շուրջօրյա հերթապահում են նաև շտապ բուժօգնության մեքենաներ
13:11
26 Սեպտեմբերի 2023
ԼՂ–ից երեկ տեղափոխված կինը Երևանում բալիկ է լույս աշխարհ բերել (ՖՈՏՈ)
Լեռնային Ղարաբաղից երեկ տեղափոխված կինը ծննդաբերել է Երևանում. ՖՈՏՈ
12:27
26 Սեպտեմբերի 2023
Մետրոյի գնացքներն ուշացումով են գալիս, մետրոպոլիտենից պարզաբանում են
Մետրոյի գնացքներն ուշացումով են գալիս, մետրոպոլիտենից պարզաբանում են