419.32
4.21
393.84
+9
Եղանակը Երևանում
Հայ

Վերաքննիչ դատարանը կհրապարակի Քոչարյանի գործով որոշումն օգոստոսի 13–ին

17:15
10 Օգոստոսի 2018

ԵՐԵՎԱՆ, 10 օգոստոսի. /Նովոստի–Արմենիա/. ՀՀ նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի փաստաբանների միջնորդության մասին Վերաքննիչ դատարանի որոշումը կհրապարակվի երկուշաբթի` օգոստոսի 13–ին, լրագրողներին ասաց Քոչարյանի փաստաբան Արամ Օրբելյանը։ 

«Նիստն ավարտվեց, բոլոր հանգամանքները քննարկվեցին։ Որոշումը կհրապարակվի երկուշաբթի ժամը 16։00–ին», – ասաց նա։

Օրբելյանի խոսքով, որոշման հարցով ակնկալիքները դրական են, քանի որ իր ելույթում Քոչարյանը լույս սփռեց որոշ փաստերի վրա։

Երևանի Շենգավիթ համայնքի ընդհանուր իրավասության դատարանը հուլիսի 27–ի գիշերը որոշում ընդունեց երկու ամսով կալանավորել Ռոբերտ Քոչարյանին։
Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին մեղադրանք է առաջադրվել Հայաստանի Հանրապետության սահմանադրական կարգը տապալելու համար: Քոչարյանը «Մարտի 1»–ի գործով ՀՔԾ է հրավիրվել որպես վկա, սակայն նրան առաջադրվել է մեղադրանք։ Գործով վկա է կանչվել նաև ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովը, ում նույնպես առաջադրվել է մեղադրանք։ Նա գրավի դիմաց ազատ է արձակվել։ Որպես մեղադրյալ ներգրավված է նաև ՀՀ պաշտպանության նախկին նախարար Միքայել Հարությունյանը, ով այս պահին հանրապետությունում չէ։

Հայկական ընդդիմությունը` առաջին նախագահ Լևոն Տեր–Պետրոսյանի գլխավորությամբ, ով առաջադրվել էր 2008 թ.–ի փետրվարի 19–ին կայացած նախագահական ընտրություններին և պարտվել էր, փետրվարի 20–ից Երևանի կենտրոնում անցկացնում էր հանրահավաքներ` դժգոհություն հայտնելով քվեարկության արդյունքներից։ Բողոքի ակցիաները 2008 թ.–ի մարտի 1–2–ը վերածվեցին անկարգությունների և իրավապահ ուժերի ու ցուցարարների միջև բախումների, ինչի հետևանքով զոհվեց 10 մարդ, ավելի քան 200–ը վիրավորվեց։-0-

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
23:06
12 Ապրիլի 2024
4 զինծառայողի կյանք խլած դեպքի առթիվ քրեական վարույթ է նախաձեռնվել
4 զինծառայողի կյանք խլած դեպքի առթիվ քրեական վարույթ է նախաձեռնվել
14:17
12 Ապրիլի 2024
Գործ ունենք համակարգված տեղեկատվական ահաբեկման հետ․ ԱԱԾ–ն մեկնաբանել է Երևանի դպրոցներում ծրագրվող ահաբեկչությունների մասին լուրերը
Գործ ունենք համակարգված տեղեկատվական ահաբեկման հետ․ ԱԱԾ–ն մեկնաբանել է Երևանի դպրոցներում ծրագրվող ահաբեկչությունների մասին լուրերը
12:32
12 Ապրիլի 2024
Քաղաքացիները զինծառայության կզորակոչվեն էլեկտրոնային ծանուցմամբ, վարժական հավաքների համար քաղաքացին կծանուցվի նաև azdarar.am–ի միջոցով
Քաղաքացիները զինծառայության կզորակոչվեն էլեկտրոնային ծանուցմամբ, վարժական հավաքների համար քաղաքացին կծանուցվի նաև azdarar.am–ի միջոցով
11:02
12 Ապրիլի 2024
Դպրոցներում բնականոն դասապրոցեսի կազմակերպման առումով անհանգստանալու հիմքեր չկան․ ԿԳՄՍՆ–ն՝ պատրաստվող ահաբեկչության լուրերի մասին
Դպրոցներում բնականոն դասապրոցեսի կազմակերպման առումով անհանգստանալու հիմքեր չկան․ ԿԳՄՍՆ–ն մեկնաբանել է պատրաստվող ահաբեկչության մասին լուրերը
09:53
12 Ապրիլի 2024
Telegram–ում ֆեյք է տարածվում Երևանի դպրոցներում պատրաստվող հարձակումների մասին․ տեղեկատվական անվտանգության փորձագետ
Տեղեկատվական անվտանգության փորձագետը զգուշացնում է, որ Telegram–ում ֆեյք է տարածվում Երևանի դպրոցներում պատրաստվող հարձակումների մասին․
09:49
12 Ապրիլի 2024
Այսօր մինչև երեկոյան 8–ը ջուր չի լինի Երևանի վարչական շրջաններից մեկում
Այսօր մինչև 20։00–ն ջրանջատում է նախատեսված Երևանի վարչական շրջաններից մեկում
21:15
11 Ապրիլի 2024
Երթևեկի փոփոխություն է նախատեսված Երևանի խաչմերուկներից մեկում (ՍԽԵՄԱ)
Վաղվանից երթևեկի փոփոխություն է նախատեսված Երևանի խաչմերուկներից մեկում․ ՍԽԵՄԱ
16:00
11 Ապրիլի 2024
Պարզվեց՝ Սուրենյանի հրապարակած Արեգակի խավարման լուսանկարը ստեղծվել է արհեստական բանականության միջոցով (ՖՈՏՈ)
Պարզվեց՝ Սուրենյանի հրապարակած Արեգակի խավարման լուսանկարը ստեղծվել է արհեստական բանականության միջոցով. ՖՈՏՈ
12:37
11 Ապրիլի 2024
Հնդկաստանն առաջին անգամ ռազմական կցորդ է նշանակում Հայաստանում
Հնդկաստանն առաջին անգամ ռազմական կցորդ է նշանակում Հայաստանում
11:48
11 Ապրիլի 2024
5 միլիոն դրամ` Հայաստանի երեխաների առողջության հիմնադրամին
Բիբլոս Բանկ Արմենիան նվիրաբերեց 5 միլիոն դրամ Հայաստանի երեխաների առողջության հիմնադրամին՝ աջակցելու հիմնադրամի՝ առողջական խնդիրներ ունեցող փոքրիկների բուժմանն ուղղված նախագծերին