Վերաքննիչ դատարանը մերժել է Սեֆիլյանը բողոքը

08.07.2016, 20:54
Վերաքննիչ դատարանը երեկ երեկոյան դռնփակ նիստում մերժել է Ժիրայր Սեֆիլյանի կալանքի որոշումը չեղարկելու հայցը:
Վերաքննիչ դատարանը մերժել է Սեֆիլյանը բողոքը
ԵՐԵՎԱՆ, 8 հուլիսի. /Նովոստի-Արմենիա/. Վերաքննիչ դատարանը երեկ երեկոյան դռնփակ նիստում մերժել է Ժիրայր Սեֆիլյանի կալանքի որոշումը չեղարկելու հայցը, հաղորդում է «Ազատություն» ռադիոկայանի հայկական ծառայությունը:

Հունիսի 23-ին «Նոր Հայաստան» ընդդիմադիր շարժման առաջնորդ Ժիրայր Սեֆիլյանը կալանավորվեց երկու ամսով` երևանյան հեռուստաաշտարակի վրա հարձակում գործելու մեղադրանքով։

«Ազատություն» ռադիոկայանի տվյալներով, նիստը կայացել է առանց պաշտպանական կողմի մասնակցության` չլսելով անգամ այդ բողոքը ներկայացրած փաստաբան Արա Զաքարյանին։

«Այն, որ բողոքը մերժվելու էր, մենք կասկածներ չունեինք: Այնուհանդերձ, գոնե Վերաքննիչ դատարանը ձևական առումով պետք է արտաքին ատրիբուտները պահպաներ՝ ցույց տալու, որ ինչ-որ նիստ է եղել, և այդ նիստի ընթացքում գոնե պաշտպանական կողմին հնարավորություն է տրվել արտահայտվելու, իր փաստարկները ներկայացնելու», - ասաց Զաքարյանը:

Փաստաբանի խոսքով, իրավապահները տևական ժամանակ է քննչական որևէ գործողություն չեն իրականացնում՝ արհեստականորեն ձգձգելով շաբաթներ առաջ ապօրինի զենք պահելու մեղադրանքով կալանավորված ազատամարտիկ Ժիրայր Սեֆիլյանի գործի նախաքննությունը։

Փաստաբան. Սեֆիլյանի դեմ հարուցված քրեական գործը պետական պատվեր է>>

ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչության վարույթում քննվող քրեական գործով նախօրեին Ժիրայր Սեֆիլյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 2-րդ մասով (ապօրինի կերպով զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը կամ կրելը, որը կատարվել է մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ)։

Իրավապաշտպան Ավետիք Իշխանյանի կարծիքով, Սեֆիլյանի կալանավորումը ակնհայտ քաղաքական բնույթ ունի: -0-