415.29
4.72
387.04
+22
Եղանակը Երևանում
Հայ

Վարուժան Ավետիսյանն ու Պավել Մանուկյանը դիմել են ՍԴ

15:39
15 Օգոստոսի 2016
ԵՐԵՎԱՆ, 15 օգոստոսի. /Նովոստի–Արմենիա/. «Սասնա ծռեր» խմբի անդամներ, ներկայումս կալանքի տակ գտնվող Պավել Մանուկյանն ու Վարուժան Ավետիսյանը Սահմանադրական դատարանում վիճարկում են ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 283-րդ հոդվածի 1-ին մասի, 288-րդ հոդվածի 3-րդ մասի սահմանադրականությունը, հաղորդում է pastinfo–ն։

Պավել Մանուկյանն ու Վարուժան Ավետիսյանն իրենց՝ դեռևս մարտի սկզբին ՍԴ մուտքագրված դիմումներով խնդրել են Սահմանադրության 63-րդ հոդվածի 1-ին մասին հակասող և անվավեր ճանաչել ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 283-րդ հոդվածի 1-ին մասը՝ այնքանով, որքանով այն նախատեսում է անձի նկատմամբ կալանավորման տեսքով խափանման միջոցի կիրառումը դռնփակ դատական նիստում, ինչպես նաև Սահմանադրության 67-րդ հոդվածի 2-րդ մասին հակասող և անվավեր ճանաչել ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 288-րդ հոդվածի 3-րդ մասի` որպես խափանման միջոց կալանքն ընտրելու կամ չընտրելու վերաբերյալ որոշման օրինականության և հիմնավորվածության «դատական ստուգումը կատարվում է դռնփակ դատական նիստում` դատախազի և պաշտպանի մասնակցությամբ» դրույթը՝ դրան տրված այն բովանդակության, մեկնաբանության մասով, որով կալանավորման հարցով նշանակված դատական նիստը վերաքննիչ դատարանում կարող է կայացվել մեղադրյալի բացակայությամբ:

Ըստ դիմողների՝ վիճարկվող իրավական դրույթները սահմանափակում են համապատասխան գործերի քննության հրապարակայնությունը՝ առանց սահմանելու համապատասխան դատական ատյանի համար պարտականություն՝ յուրաքանչյուր դեպքում պարզել դռնփակ դատական նիստ հրավիրելու իրավաչափ նպատակն ու անհրաժեշտությունը՝ հաշվի առնելով ՀՀ Սահմանադրության 63-րդ հոդվածի հստակ պահանջները:

Դիմողները գտնում են, որ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 283-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված իմպերատիվ պահանջը՝ կապված անձի կալանավորմանն առնչվող դատական լսումները դռնփակ դատական նիստում անցկացնելու հետ, չի բխում Սահմանադրության 63-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերից և ուղղակիորեն հակասում է վերջիններիս, քանի որ չի անդրադառնում Սահմանադրության 63-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված նպատակներին ու պայմաններին, այն է՝ «Դատական վարույթը կամ դրա մի մասը, օրենքով սահմանված դեպքերում և կարգով, դատարանի որոշմամբ կարող է անցկացվել դռնփակ` վարույթի մասնակիցների մասնավոր կյանքի, անչափահասների կամ արդարադատության շահերի, ինչպես նաև պետական անվտանգության, հասարակական կարգի կամ բարոյականության պաշտպանության նպատակով»:

Նրանք գտնում են նաև, որ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 288-րդ հոդվածի 3-րդ մասի` «Դատական ստուգումը կատարվում է դռնփակ դատական նիստում` դատախազի և պաշտպանի մասնակցությամբ» իրավադրույթը հակասում է Սահմանադրության 63-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերին, քանի որ չի անդրադառնում յուրաքանչյուր դեպքում Սահմանադրության 63-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված նպատակների, պայմանների առկայությանը, այլ, անկախ դրանցից, սահմանում է դռնփակ դատական նիստեր հրավիրելու կարգ: Բացի դրանից, դատական ստուգումը մեղադրյալի բացակայությամբ անցկացնելը չի կարող հետապնդել որևէ իրավաչափ նպատակ և զրկում է վերջինիս ՀՀ Սահմանադրության 67-րդ հոդվածի 2-րդ մասով երաշխավորված անձամբ պաշտպանվելու իրավունքից:

Նշենք, որ ՍԴ դատական կազմերի դեռևս մարտի 22-ին կայացրած որոշումներով Պավել Մանուկյանի և Վարուժան Ավետիսյանի դիմումների հիման վրա գործերն ընդունվել են քննության, իսկ մարտի 24-ի աշխատակարգային որոշումներով նշված գործերը միավորվել են:

Սահմանադրական դատարանը Պավել Մանուկյանի և Վարուժան Ավետիսյանի դիմումների հիման վրա միավորված գործը պետք է քննության առներ հուլիսի 26-ին, սակայն դատական կազմի որոշմամբ դատաքննությունը հետազգվել է մինչև սեպտեմբերի 2-ը:

Հետաձգելու որոշումը կայացվել է՝ ելնելով «գործով իրավակիրառական պրակտիկայի համալիր ուսումնասիրության անհրաժեշտությունից»:

Այսպիսով՝ ներկայումս արձակուրդում գտնվող ՍԴ-ն հանգստից վերադառնալուց հետո իր առաջին իսկ նիստում քննության կառնի «Սասնա ծռեր» խմբի անդամների միավորված դիմումի հիման վրա գործը:

Դատաքննությունն անցկացվելու է գրավոր ընթացակարգով: Գործով զեկուցող է նշանակված ՍԴ անդամ Հրանտ Նազարյանը:

Գործով դատավարությանը որպես պատասխանող կողմ ներգրավված է ՀՀ քրեական դատավարության օրենսգիրքն ընդունած Ազգային ժողովը:

ՍԴ-ում դիմողների ներկայացուցիչներն են փաստաբաններ Տիգրան Եգորյանը և Դավիթ Գյուրջյանը:-0-

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

Partners News
ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
19:28
08 Հունիսի 2023
Ադրբեջանը կրակ է բացել Գեղարքունիքի հատվածում հայկական դիրքերի ուղղությամբ
Ադրբեջանը կրակ է բացել Գեղարքունիքի հատվածում հայկական դիրքերի ուղղությամբ
15:32
08 Հունիսի 2023
ՀՀ ԱԱԾ սահմանապահ զորքերի պատվիրակությունը մեկնել է Բաքու
ՀՀ ԱԱԾ սահմանապահ զորքերի պատվիրակությունը մեկնել է Բաքու
15:04
08 Հունիսի 2023
Հայտնի թռչնաֆաբրիկայի հավի նմուշում սալմոնելա է հայտնաբերվել, գործունեությունը կասեցվել է (ՖՈՏՈ)
Սալմոնելա` հայտնի թռչնաֆաբրիկայի հավի նմուշում, արտադրական գործունեությունը կասեցվել է. ՖՈՏՈ
14:36
08 Հունիսի 2023
Armenian Airlines–ը մեկնարկում է Երևան–Ստամբուլ չվերթը
Armenian Airlines–ը մեկնարկում է Երևան–Ստամբուլ չվերթը
12:46
08 Հունիսի 2023
Երկու համալսարանների միաձուլման արդյունքում կստեղծվի Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ակադեմիա
ՀՀ–ում կստեղծվի Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ակադեմիա
12:14
08 Հունիսի 2023
Երևանի փողոցներից մեկում կարգելվի տրանսպորտային միջոցների կայանումը (ՍԽԵՄԱ)
Ուշադրություն. Երևանի փողոցներից մեկում կարգելվի տրանսպորտային միջոցների կայանումը. ՍԽԵՄԱ
10:32
08 Հունիսի 2023
Ադրբեջանը կրակ է բացել հայկական դիրքերի ուղղությամբ
Ադրբեջանը կրակ է բացել հայկական դիրքերի ուղղությամբ
15:53
07 Հունիսի 2023
ՃՈ երկու տեսուչ մեկ տասնյակից ավելի վարորդներից պահանջել ու ստացել են կաշառք
ՃՈ տեսուչները որպես կաշառք պահանջել են 5000–10 000 դրամ
14:44
07 Հունիսի 2023
ԵՄ առաքելությունը նախատեսում է դիտորական կետեր բացել Հայաստանի երեք քաղաքներում
Առաջիկայում ԵՄ դիտորդական կետեր կբացվեն Հայաստանի երեք քաղաքներում
13:57
07 Հունիսի 2023
Ազատ գյուղի զինվորական կացարանում հրդեհի հետևանքով զոհված զինծառայողների ծնողները դեպքի վայրում կկատարեն որոշ ուսումանասիրություններ
Զինվորական կացարանում զոհված 15 զինծառայողների ծնողները  հանդիպել են Փրկարար ծառայության տնօրեն-ներքին գործերի նախարարի տեղակալ, գնդապետ Կամո Ցուցուլյանին
12:39
07 Հունիսի 2023
Սահմանային իրավիճակը հարաբերականորեն կայուն է. ՊՆ փոխնախարար (ՎԻԴԵՈ)
Փոխնախարարը հայտնեց, որ երեկ ունեցել ենք կրակոցներ. ՎԻԴԵՈ
15:01
06 Հունիսի 2023
Բերքաբերի հատվածի մոտ 950 հեկտար գտնվում է Ադրբեջանի տիրապետության տակ. Տավուշի մարզպետ (ՎԻԴԵՈ)
Տավուշի մարզպետը հայտարարեց, որ անկլավները միշտ են եղել, ոչ թե առաջացել են հեղափոխությունից հետո. ՎԻԴԵՈ