«Վաֆելնիցա» գծանշումներ կկիրառվեն Երևանի ևս մեկ խաչմերուկում (ՍԽԵՄԱ)
04.11.2018,
11:00
Դեղին վանդակաձև գծանշումներ կկիրառվեն Երևանի ևս մեկ խաչմերուկում:
ԵՐԵՎԱՆ, 4 նոյեմբերի./Նովոստի–Արմենիա/. Դեղին վանդակաձև հորիզոնական գծանշումներ կկիրառվեն Երևանի Ա.Խաչատրյան-Վ.Վաղարշյան փողոցների խաչմերուկում։
Ինչպես նշվում է ոստիկանության կայքում, տրանսպորտային միջոցների խցանումներից խուսափելու նպատակով Երևան քաղաքի Ա.Խաչատրյան-Վ.Վաղարշյան փողոցների խաչմերուկում 2018թ. նոյեմբերի 4-ից կիրականացվի դեղին գույնի վանդակաձև հորիզոնական գծանշումներ, ինչը կնշանակի, որ արգելվում է մուտք գործել տվյալ խաչմերուկ (վանդակաձև գծանշված տարածք), եթե առաջացել է խցանում, որը վարորդին կհարկադրի այնտեղ կանգ առնել՝ խոչընդոտելով այլ տրանսպորտային միջոցների երթևեկությունը:–0–

