Ծաղկաձորում միջազգային դասի հյուրանոց է բացվել
03.12.2016,
19:08
Սերժ Սարգսյանը Ծաղկաձորում ներկա է գտնվել «Արարատ Ռեզորտ» հյուրանոցային համալիրի պաշտոնական բացման արարողությանը:
ԵՐԵՎԱՆ, 3 դեկտեմբերի. /Նովոստի–Արմենիա/. ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը շաբաթ օրն աշխատանքային այցով մեկնել է Կոտայքի մարզ:
Սերժ Սարգսյանը Ծաղկաձորում ներկա է գտնվել «Արարատ Ռեզորտ» հյուրանոցային համալիրի պաշտոնական բացման արարողությանը, հաղորդում է ՀՀ նախագահի մամուլի ծառայությունը։
Հանրապետության նախագահը շրջել է միջազգային առաջատար հյուրանոցների չափանիշներին համապատասխանող հյուրանոցային համալիրում, ծանոթացել կատարված աշխատանքներին, իրականացված 7 մլրդ 500 մլն դրամի ներդրումներին, ստեղծված շուրջ 120 աշխատատեղերին և առաջարկվող ծառայությունների որակին:
ՀՀ նախագահին ներկայացրել են, որ բուժհաստատության ավելի քան 170 աշխատակիցների աշխատանքի և պոլիկլինիկայում հաշվառված շուրջ 45000 քաղաքացիների որակյալ սպասարկման համար ապահովված են անհրաժեշտ պայմաններ:
Շրջայցի ընթացքում ՀՀ առողջապահության նախարարության պատասխանատուները Նախագահին ներկայացրել են նախարարության կողմից առողջության առաջնային պահպանման օղակում իրականացվող զանգվածային սկրինինգային ծրագրերի ընթացքը: Անդրադարձ է եղել նաև ամբուլատոր-պոլիկլինիկական օղակի աշխատանքների կազմակերպման խնդիրներին:
Հանրապետության նախագահի ներկայությամբ տեղի է ունեցել նաև ՀՀ վաստակավոր բժիշկ Կառլեն Եսայանի բրոնզաձույլ արձանի բացման արարողությունը:–0–

Ծաղկաձորի քաղաքապետը նախագահ Սարգսյանին ներկայացրել է «ՀՀ քաղաքային համայնքների զարգացման» ծրագրով Ծաղկաձորում իրականացվելիք ենթակառուցվածքային ներդրումների ուղղությունները և համայնքի զարգացման առաջնահերթությունները:
Պոլիկլինիկայի բացում Երևանում
Նույն օրը նախագահ Սերժ Սարգսյանը ներկա է գտնվել նաը Երևանի Կառլեն Եսայանի անվան պոլիկլինիկայի վերաբացմանը: Մայրաքաղաքի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում գտնվող այս համաբուժարանի հիմնանորոգման աշխատանքների և կահավորման ֆինանսավորումը՝ շուրջ 500 մլն դրամ, ամբողջությամբ իրականացվել է Եսայանների ընտանիքի կողմից: