Տավուշում զինծառայողները վնասված սպիտակագլուխ անգղ են հայտնաբերել (ՖՈՏՈ)
25.10.2017,
21:25
Զինծառայողները անգղին տեղափոխել են զորամասի տարածք, խնամել են, կերակրել:

ԵՐԵՎԱՆ, 25 հոկտեմբերի. /Նովոստի–Արմենիա/. Այսօր Տավուշում զինծառայողները վնասված սպիտակագլուխ անգղ են հայտնաբերել։
«Այսօր ժամը 18:00-ի սահմաններում Տավուշի մարզի Նավուր գյուղի Եղիշավան կոչվող տարածքում ծառայության ժամանակ ՀՀ ՊՆ ՌՈ զինծառայողները հայտնաբերել են վնասված սպիտակագլուխ անգղ», – Facebook–յան իր էջում հայտնել է ՀՀ ՊՆ մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը։
Զինծառայողները անգղին տեղափոխել են զորամասի տարածք, խնամել են, կերակրել այնուհետև վերադաս հրամանատարության միջոցով կապվել են Բնապահպանության նախարարության ներկայացուցիչների հետ:
«Այժմ սպիտակագլուխ անգղին տեղափոխել են մասնագիտացված տարածք համապատասխան վերահսկողության տակ», – հայտնել է Արծրուն Հովհաննիսյանը։–0–