Տարոն Մարգարյանը և Վալերի Օսիպյանը հեռախոսազրույց են ունեցել քաղաքապետարանի շենք ներխուժման թեմայով

16.05.2018, 15:37
Տարոն Մարգարյանը և Վալերի Օսիպյանը հեռախոսազրույց են ունեցել քաղաքապետարանի շենք ներխուժման թեմայով:
Տարոն Մարգարյանը և Վալերի Օսիպյանը հեռախոսազրույց են ունեցել քաղաքապետարանի շենք ներխուժման թեմայով

ԵՐԵՎԱՆ, 16 մայիսի. /Նովոստի–Արմենիա/. Երևանի քաղաքապետարանի շենք ներխուժմամբ պայմանավորված` Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը հեռախոսազրույց է ունեցել ՀՀ ոստիկանապետ Վալերի Օսիպյանի հետ, հաղորդում է Երևանի քաղաքապետարանի մամուլի ծառայությունը։

Загружается новость ... "Лево"

«Ոստիկանապետը հայտնել է, որ բացատրական աշխատանքներ են տարվում դեպքի առնչությամբ ցուցարարների հետ», – նշվում է հաղորդագրության մեջ։

Ավելի վաղ Երևանի քաղաքապետարանը դիմել էր ոստիկանությանը ձեռնարկելու միջոցներ քաղաքապետարանի բնականոն գործունեությունը վերականգնելու համար

Ակտիվիստներն այսօր քանդել են Երևանի 2800-ամյակի այգու պատնեշները, որն այս պահին վերակառուցման փուլում է։ Այգին գտնվում է Մյասնիկյանի արձանի մոտակայքում։ Ակտիվիստները ներխուժել են քաղաքապետարան և պահանջում են Տարոն Մարգարյանի հրաժարականը։–0–