412.9
5.07
388.28
+9
Եղանակը Երևանում
Հայ

Տարկետումը սահմանափակող օրենքը հետ չի կանչվի. Շարմազանով

16:09
17 Նոյեմբերի 2017

ԵՐԵՎԱՆ, 17 նոյեմբերի. /Նովոստի Արմենիա/. «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքը հետ չի կանչվի, ուրբաթ լրագրողների հետ զրույցում ասաց Ազգային Ժողովի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը։

Загружается новость ... "Лево"

ՀՀ ԱԺ պատգամավորները չորեքշաբթի երկրորդ և վերջնական ընթերցմամբ ընդունեցին «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» աղմկահարույց օրենքը։ Նոր օրինագծով առաջարկվում է պարտադիր զինվորական ծառայության զորակոչից ուսումնառության նպատակով տարկետում տրամադրել միայն այն դեպքում, եթե Հայաստանում հավատարմագրված բարձրագույն ուսումնական հաստատություններում բակալավրի, կամ դիպլոմավորված մասնագետի, կամ ինտեգրված կրթական ծրագրով սովորող քաղաքացին պաշտպանության նախարարության հետ կնքում է քաղաքացիաիրավական բնույթի պայմանագիր՝ ուսումնառության ընթացքում ռազմական պատրաստություն անցնելու և ուսումնառության ավարտից հետո պաշտպանության նախարարության կողմից նշված վայրում և պայմաններում զինվորական ծառայություն անցնելու մասին, սակայն այս պարագայում այդ ուսանողները 2-ի փոխարեն կծառայեն 3 տարի ժամկետով։


Նախորրդ շաբաթվանից ուսանողները բողոքի ակցիաներ և դասադուլ էին կազմակերպել օրինագծի ընդունման դեմ։ «Հանուն գիտության զարգացման» նախաձեռնության անդամները դուրս էին գալիս բողոքի ակցիաների և բոյկոտում էին դասերը։ Ի վերջո, ուսանողների և պատգամավորների միջև համաձայնություն է ձեռք բերվել նոյեմբերի 22–ին կլոր սեղան–քննարկում անցկացնել։

«Մենք պատրաստ ենք խորհրդարանական լսումներ անցկացնել բուհական և կրթական հարցերի շուրջ ԱԺ նիստերի դահլիճում։ Ուսանողների հետ մեր պայմանավորվածությունը, այդ թվում` տարկետման իրավունքի շուրջ ուժի մեջ է մնում։ Քննարկումներին կհրավիրվեն բոլոր շահագրգիռ կողմերը։ Սակայն օրինագիծը հետ չի կանչվի», – ասաց Շարմազանովը։

Նա նշեց, որ լսումները հիմք կծառայեն կլոր սեղան–քննարկումներ անցկացնելու համար` հավելելով, որ խորհրդարանը պատրաստ է շարունակել և օժանդակել այդ կարգի միջոցառումների կազմակերպմանը և ապահովել ինչպես պատգամավորների, այնպես էլ կառավարության ներկայացուցիչների մասնակցությունը։ 

Ինչպես նշեց փոխնախագահը, անհնար է լուծել բոլոր խնդիրները մեկ օրում, ինչի կապակցությամբ հետագայում օրենքի հիման վրա կընդունվի ավելի քան 70 ենթաօրինական ակտեր և կառավարական որոշումներ, որոնց քննարկմանը կարող են մասնակցել ուսանողները։

«Ուսանողների համար կարևոր էր իրենց ձայնը լսելի դարձնել, և մենք նրանց հարթակ ենք տրամադրում, որպեսզի բոլոր կողմերը ներկայացնեն իրենց դիրքորոշումը», – ասեց Շարմազանովը։

Նրա խոսքով, նախատեսվում է, որ բոլոր լսումները կհեռարձակվեն առցանց։ –0–

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

Partners News
ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
17:24
17 Մարտի 2023
ՀՐԱՏԱՊ. Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը հրաժարական տվեց
Քիչ առաջ Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը հրաժարական տվեց
16:03
17 Մարտի 2023
Անշարժ գույքի 59 օբյեկտ և միլիոնավոր դոլարներ. Գլխավոր դատախազությունը պահանջում է բռնագանձել նախկին վարչապետի ունեցվածքը
Անշարժ գույքի 59 օբյեկտ և միլիոնավոր դոլարներ. Գլխավոր դատախազությունը պահանջում է բռնագանձել նախկին վարչապետի ունեցվածքը
19:42
16 Մարտի 2023
ՀՀ ԱԱԾ սահմանապահ զորքերի ժամկետային զինծառայողին ինքնասպանության հասցնելու համար մեղադրանք է ներկայացվել նրա ծառայակցին
Սահմանապահ ուղեկալներից մեկի մշտական տեղակայման վայրում հայտնաբերվել է պարտադիր ժամկետային զինծառայող Արտուշ Գևորգյանի դին՝ մահացու հրազենային վիրավորումով
15:49
16 Մարտի 2023
Երևանում կհայտնվեն ավտոբուսների երթևեկության առանձին գոտիներ և նոր կանգառներ՝ չվացուցակներով
Երևանի փոխքաղաքապետի խոսքով, նպատակն է խրախուսել հնարավորինս շատ մարդկանց օգտվել հասարակական տրանսպորտից
15:24
16 Մարտի 2023
Հայաստանում ջրի սակագինը չի բարձրանա, տրամադրվում է սուբսիդավորում
Հայաստանում ջրի սակագինը չի բարձրանա
13:43
16 Մարտի 2023
Հայաստանը ստացել է Ադրբեջանի նոր առաջարկները խաղաղության պայմանագրի վերաբերյալ. Փաշինյան
Հայաստանը ստացել է Ադրբեջանի նոր առաջարկները խաղաղության պայմանագրի վերաբերյալ
11:23
16 Մարտի 2023
ՀՀ–ում ուսուցիչների միջին աշխատավարձը կամավոր ատեստավորման շնորհիվ հասել է 250 հազար դրամի. նախարար
Նախարարի խոսքով, ՀՀ–ում ուսուցիչների միջին աշխատավարձը կամավոր ատեստավորման շնորհիվ հասել է 250 հազար դրամի
11:12
16 Մարտի 2023
Ուֆա–Երևան չվերթ է մեկնարկելու
Ուֆա–Երևան չվերթ է մեկնարկելու
11:01
16 Մարտի 2023
Հասմիկ Պողոսյանի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել
Մշակույթի նախկին նախարար Հասմիկ Պողոսյանի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել
09:50
16 Մարտի 2023
Այսօր առավոտից փակ կլինի Երևանի կենտրոնի մի շարք փողոցների մայթերին հարող տարածքները
Այսօր առավոտից փակ կլինի Երևանի կենտրոնի մի շարք փողոցների մայթերին հարող տարածքները
15:47
15 Մարտի 2023
Երևանում քննիչը կաշառք է վերցրել, հետո վերադարձրել է. նախաձեռնվել է քրեական վարույթ
Երևանում քննիչը կաշառք է վերցրել, հետո վերադարձրել է. նախաձեռնվել է քրեական վարույթ
12:48
15 Մարտի 2023
ՀՀ ԶՈւ–ն համալրվել է տարբեր տեսակի սպառազինության և ռազմական տեխնիկայի միջոցներով. Պապիկյան
Պապիկյանը հայտարարել է, որ ՀՀ ԶՈւ–ն համալրվել է տարբեր տեսակի սպառազինության և ռազմական տեխնիկայի միջոցներով