Սուրեն Կարայանը դարձավ ՀՀ էկոնոմիկայի նախարար

27.09.2016, 16:15
Հայաստանի էկոնոմիկայի նախարար է նշանակվել Սուրեն Կարայանը:
Սուրեն Կարայանը դարձավ ՀՀ էկոնոմիկայի նախարար
ԵՐԵՎԱՆ, 27 սեպտեմբերի. /Նովոստի-Արմենիա/. Հայաստանի էկոնոմիկայի նախարար է նշանակվել Սուրեն Կարայանը: Ինչպես հայտնեցին ՀՀ նախագահի մամուլի ծառայությունից, համապատասխան հրամանագիրը ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը ստորագրել է երեքշաբթի:

Ավելի վաղ Կարայանը զբաղեցրել է միջազգային տնտեսական ինտեգրման և բարեփոխումների նախարարի տեղակալի պաշտոնը:

ՀՀ նախագահի մեկ այլ հրամանագրով Հայաստանի էկոնոմիկայի նախկին նախարար Արծվիկ Մինասյանը նշանակվել է բնապահպանության նախարար: -0-