Շիրակի մարզում իսկական խուճապ է

11.02.2016, 11:30
Շիրակի մարզում իսկական խուճապ է, գրում է «Ժամանակ» թերթը։
Շիրակի մարզում իսկական խուճապ է

ԵՐԵՎԱՆ, 11 փետրվարի. /Նովոստի–Արմենիա/. Շիրակի մարզում իսկական խուճապ է, գրում է «Ժամանակ»թերթը։

Այդ խուճապը կապված է մարզպետ Ֆելիքս Ցոլակյանի ազատման լուրերի հետ։

Մամուլն արդեն մի քանի օր գրում է, որ ՀՅԴ-իշխանություններ համագործակցության արդյունքում Շիրակի մարզպետի պաշտոնը հանձնվելու է Դաշնակցությանը։

Թերթին հասած լուրերով՝ Շիրակի մարզի գյուղապետերն ու մարզպետարանի ենթակայության տակ գտնվող մի շարք հաստատությունների ղեկավարներ պատրաստվում են նամակ– խնդրագիր ուղղել նախագահ Սարգսյանին և վարչապետ Հովիկ Աբրահամյանին, որպեսզի նրանք ձեռնպահ մնան Ցոլակյանին իրենց մարզից տանելու մտադրությունից, գրում է թերթը։–0–